fbpx

Հրապարակվել են ԱՄՆ գնաճի տվյալները

ԱՄՆ-ում գնաճը նոյեմբեր ամսին կազմել է 3.1%, ինչը համապատասխանում է Reuters-ի կողմից  տնտեսագետների շրջանում կատարված հարցումների արդյունքներին: Գնաճի դանդաղման հիմնական շարժիչ ուժը էներգակիրների գների կտրուկ անկումն էր: Գազի գինը ամսական կտրվածքով նվազել է 6%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ մոտ 9%-ով:

Ամսական կտրվածքով սպառողական գների ինդեքսը սեզոնային ճշգրտումից հետո հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում աճել է 0.1%-ով:

Գնաճի տվյալների հրապարակումից հետո, ԱՄՆ բաժնետոմսերի գները երեքշաբթի օրը գրանցել են այս տարվա ամենաբարձր ցուցանիշները, քանի որ գնաճի տվյալները շատ չեն ազդել Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի նվազեցման ժամկետների վերաբերյալ սպասումների վրա։

Ներդրողները վերանայել են իրենց ակնկալիքները՝ հաջորդ տարվա մարտ ամսին ԴՊՀ-ի կողմից տոկոսադրույքները 25 բազիսային կետով նվազեցնելու հավանականությունը 50%-ից նվազել է մինչև 43.7%:

S&P 500 ինդեքսն աճել է 0․5%-ով՝ հասնելով 2022թ․-ի հունվարից ի վեր ամենաբարձր փակման մակարդակին, Dow Jones-ն աճել է 0.48%-ով, Nasdaq-ի արժեքն աճել է 0․70%-ով։

c5e19e8c 6593 4701 9c8b eb47391fdd00

Վերջին թարմացումը՝ 13.12.2023 09:00