fbpx

Ոսկու գինը հասել է իր պատմական առավելագույն մակարդակին՝ 2,130 դոլարի

Ոսկու գինն (XAU/USD) այսօր իր պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է 2,100 դոլար «հոգեբանական նշաձողից»։ Այն շահարկումները, որ Դաշնային պահուստային համակարգը (Fed) հասել է տոկոսադրույքների բարձրացման ցիկլի գագաթնակետին, մեծացնում է ազնիվ մետաղի պահանջարկը:

Ըստ վերլուծաբանների կանխատեսումների՝ ոսկու գինը հաջորդ տարի կհասնի նոր բարձրակետերի և հավանաբար կշարունակի 2000 դոլարից բարձր մնալ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական անորոշությամբ, ԱՄՆ դոլարի հավանական թուլացմամբ և տոկոսադրույքների հնարավոր նվազմամբ:

ԱՄՆ դոլարի և տոկոսադրույքների հավանական շարունակական անկումը 2024 թվականին ոսկու դրական շարժիչ ուժերն են լինելու», – CNBC-ին փոխանցել է UOB միջազգային բանկի շուկայական ռազմավարության, գլոբալ տնտեսության և շուկայական հետազոտությունների ղեկավար Հեն Կուն Հաուը: Նրա գնահատմամբ՝ ոսկու գները մինչև 2024 թվականի վերջ կարող են հասնել մինչև 2200 դոլարի։

Gold Prices

Վերջին թարմացումը՝ 04.12.2023 12:00