
Հրապարակվել են ԱՄՆ գնաճի տվյալները
Գնաճի տվյալների հրապարակումից հետո, ԱՄՆ բաժնետոմսերի գները երեքշաբթի օրը գրանցել են այս տարվա ամենաբարձր ցուցանիշները
Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 350 բազիսային կետով՝ սահմանելով 12%։
ՌԴ ԿԲ խորհրդն արտահերթ նիստ է հրավիրել ռուբլու շարունակական անկման պատճառով․ երկուշաբթի դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ գերազանցել է 100 ռուբլին՝ կապված Ռուսաստանի առևտրային հաշվեկշռի վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցության և ռազմական ծախսերի աճի հետ:
Տոկոսադրույքի բարձրացման որոշումը կայացնելուց հետո դոլարի փոխարժեքը մոտեցել է 98․16 ռուբլու, բայց դեռևս մոտ է երկուշաբթի օրը գրանցված 102 ռուբլի ցուցանիշին։ Այդպիսի բարձր ցուցանիշ չէր գրանցվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության առաջին մի քանի շաբաթներից հետո։
Վերջին թարմացումը՝ 25.09.2023 13:29