ԱՄՆ-ում կանխատեսվածից բարձր տնտեսական աճ է գրանցվել տարվա երրորդ եռամսյակում
Տնտեսական աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.9%:
ԱՄՆ-ում 30 տարեկան գանձապետական պարտատոմսերի «հիասթափեցնող» աճուրդից և Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի ելույթից հետո ամերիկյան բաժնետոմսերի գների կտրուկ անկում է գրանցվել՝ ընդհատելով վերջին 2 տարիների ընթացքում Nasdaq և S&P 500 ինդեքսների գների թրենդի ամենաերկար աճը։
Փաուելը հայտատարել է, որ կենտրոնական բանկի պաշտոնյաները վստահ չեն, որ տոկոսադրույքների բարձրացումը բավարար է գնաճը զսպելու համար:
Արդյունքում, Dow Jones-ը նվազել է 0.68%-ով, S&P 500-ը՝ 0.81%-ով, Nasdaq-ը՝ 0.94%-ով։
Բաժնետոմսերի գները Փաուլեի ելույթից առաջ արդեն իսկ թեթևակի անկում էին գրանցել՝ պայմանավորված 30 տարեկան գանձապետական պարտատոմսերի 24 միլիարդ դոլար ծավալով աճուրդի արդյունքներով, որի ընթացքում պահանջարկն ընդամենը 2.24 անգամ է գերազանցել առաջարկը՝ կտրուկ բարձրացնելով եկամտաբերությունը։
Վերջին թարմացումը՝ 10.11.2023 09:00