ԱՄՆ-ում կանխատեսվածից բարձր տնտեսական աճ է գրանցվել տարվա երրորդ եռամսյակում
Տնտեսական աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.9%:
Deutsche Bank-ի տնտեսագետների կանխատեսմամբ՝ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) «ագրեսիվ» կերպով կնվազեցնի տոկոսադրույքներր, քանի որ հաջորդ տարվա առաջին կիսամյակում ԱՄՆ-ում «մեղմ» տնտեսական անկում է սպասվում։
Բանկի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2024 թվականին ԴՊՀ-ն ընդհանուր 175 բազիսային կետով կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ 2024թ․-ի առաջին 2 եռամսյակներում տնտեսական անկում կգրանցվի, ինչը կհանգեցնի գործազրկության մակարդակի «բավականին կտրուկ աճի»՝ մինչև 4․6%՝ ներկայիս 3․9%-ի փոխարեն։ Միաժամանակ տնտեսական անկումը «կթուլացնի» գնաճային ճնշումները։
Deutsche Bank-ի կանխատեսմամբ՝ ԴՊՀ-ն 2024 թվականի հունիսին կայանալիք նիստի ժամանակ 50 բազիսային կետով կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչին կհաջորդի ևս 125 բազիսային կետով կրճատում տարվա ընթացքում։
Deutsche Bank-ի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ S&P 500 ինդեքսը 2024թ.-ի արդյունքներով կունենա այս տարվա համեմատ 12% աճ՝ հասնելով ռեկորդային 5,100 միավորի։
Վերջին թարմացումը՝ 29.11.2023 17:00