Միջոցառում | «Փողի հոգեբանությունը» համաշխարհային բեսթսելլերի հայերեն թարգմանության շնորհանդես
Apricot Capital-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում նպաստում է Հայաստանում պատասխանատու ներդրումների և անձնական ֆինանսների կառավարման մշակույթի ձևավորմանը։
Այս ջանքերի շրջանակում Apricot Capital-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Newmag հրատարակչության հետ համագործակցությամբ մեր մայրենիովլույս կտեսնի Մորգան Հաուզելի համաշխարհային բեսթսելլեր«Փողի հոգեբանությունը»։
«Փողի հոգեբանությունը» պարզապես տեսական ֆինանսական գիրք չէ։ Այն մատչելի և պարզ լեզվով, իրական կյանքից վերցված պատմությունների միջոցով բացատրում է ֆինանսների և փողի հետ կապված կարևոր հասկացություններ՝ ընթերցողին տալով գործնական դասեր, որոնք կարող են օգնել կառուցել ավելի ապահով ֆինանսական ապագա։ Այն կհարստացնի ներդրումների ու անձնական ֆինանսերի թեմայով հայալեզու գրականությունը։
Գիրքը թարգմանվել է տասնյակ լեզուներով։ Աշխարհում վաճառվել է 8 միլիոն օրինակ։
Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 28-ին 14:00-ին Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես Հյուրանոցում։ Մուտքն ազատ է։
Միջոցառման մանրամասները
Ամսաթիվը՝ 2025 թվականի մայիսի 28
Ժամը՝ 14:00
Վայրը՝ Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես Հյուրանոց, Իտալիայի փող., 1 շենք
Մուտքն ազատ է
Միջոցառման օրակարգը
14:00-14:30 Պանելային քննարկում
14:30-14:35 Տեսանյութ «Փողի հոգեբանությունը» գրքի մասին
14:35-14:50 Ինտերակտիվ զրույց անձնական ֆինանսների կառավարման թեմայով
14:50-15:20 Սուրճի ընդմիջում, ոչ ֆորմալ շփում
Պանելային քննարկման բանախոսներն են
Անուշ Սեդրակյան – թարգմանիչ
Արա Չալաբյան – Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանի նախագահ
Արմենուհի Հովակիմյան – Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության (FEAS) գլխավոր քարտուղարի տեղակալ
Վաչիկ Գևորգյան – Apricot Capital-ի Գործադիր տնօրեն
2024 թվականի նոյեմբերին Apricot Capital-ը գործընկեր համալսարանների հետ համատեղ վերջիններիս ուսանողների և անձնակազմի համար կազմակերպեց «Ներդրումներ. ինչո՞ւ, ե՞րբ, ինչպե՞ս» խորագրով ինտերակտիվ վարպետության դասեր։
Հայաստանյան Apricot Capital լիցենզավորված ներդրումային ընկերությունն իր նոր բջջային հավելվածով այսուհետ հասանելի է դարձնում ներդրումներն ու մարժային առեւտուրը` նպաստելով հաճախորդների ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանը։
Apricot Capital ներդրումային ընկերությունն ամփոփում է 2024 թվականի հաջողությունները։ Տարին նշանավորվեց ընկերության զգալի աճով, ոլորտում ճանաչմամբ և ֆինանսական գրագիտության ու նորարարության զարգացման հանձնառությամբ։