Apricot Capital-ը ԿՍՊ ծրագրերն իրականացնում է Ամարյան բարեգործական հիմնադրամի միջոցով
Մեր ընկերությունը կարևորում է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) նախաձեռնությունները և դրանք իրականացնում է Ամարյան բարեգործական հիմնադրամի միջոցով.
«ԱՐԵՎ – ԵՐԵԽԱՆԵՐ» Մանկական առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է կրթական և ժամանցային ծրագրեր Դաունի համախտանիշ ունեցող երեխաների և երիտասարդների համար։
Էփրիքոթ Կապիտալն «Արև երեխաներ» հասարակական կազմակերպության նվիրատուներից է։
Ընկերությունը յուրաքանչյուր ամիս գումար է նվիրաբերում կազմակերպությանը, որն ուղղվում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների վերականգնողական թերապիաների իրականացմանը։
Վերջին թարմացումը՝ 25.09.2023 14:08