Մեր մասին
Վաչիկ Գևորգյան, CFA
Գործադիր տնօրեն
Վաչիկ Գևորգյանը ծնվել է 1987թ., նա հանդիսանում է Էփրիքոթ կապիտալ ՓԲԸ ներդրումային ընկերության գործադիր տնօրենը ընկերության հիմնադրման օրվանից: Նա նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի դասախոս է և տնտեսագիտության թեկնածու։
- Նրա մասնագիտական կարիերան սկսվել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում` ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում մասնագիտացված երևանյան բանկում, որտեղ նա ֆինանսական վերլուծաբան էր:
- 2011 թվականին տեղափոխվել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ զբաղեցնելու Ֆինանսական համակարգի կայունության վարչության գիտաշխատողի պաշտոնը։
- 2013 թվականին միացել է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիային որպես դեպոզիտարիայի սպասարկման վարչության պետ։
- 2018 թվականին տեղափոխվել է Արարատբանկ՝ զբաղեցնելու Ներդրումային Բանկի տնօրենի պաշտոնը։
- 2020-2022թթ․ ղեկավարել է Բալչուգ Կապիտալի երևանյան գրասենյակը։
- Պարոն Գևորգյանը Էփրիքոթ կապիտալին միացել է 2022 թվականի հուլիսից։
Դավիթ Ղուկասյան
Գործառնական տնօրեն
Դավիթ Ղուկասյանը ծնվել է 1997 թվականին, հանդիսանում է Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ ներդրումային ընկերության Գործառնական տնօրենը։
- Պարոն Ղուկասյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է, որտեղ ստացել է ֆինանսների մագիստրոսի կոչում։
- Նրա մասնագիտական կարիերան սկսվել է «ՎՏԲ ԲԱՆԿ Հայաստան» ՓԲԸ-ում 2019 թվականին։
- 2021 թվականին որպես առևտրի բաժնի մասնագետ, միացել է Երևանում գործող «Ինքոր» ՓԲԸ ներդրումային ընկերությանը։
- Պարոն Ղուկասյանը Էփրիքոթ Կապիտալին միացել է 2022 թվականի օգոստոսից՝ որպես պորտֆելի կառավարիչ, իսկ 2023 թվականի հունիսին դարձել է Էփրիքոթ Կապիտալի բրոքերային խմբի ղեկավար։
- 2024թ․ ապրիլից պարոն Ղուկասյանը հանդիսանում է Էփրիքոթ Կապիտալի գործառնական տնօրենը։
Կոնստանտին Բոյարշինով
Առևտրի վարչության ղեկավար
Կոնստանտին Բոյարշինովը ծնվել է 1986 թվականի հունվարի 6-ին և հանդիսանում է Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ ներդրումային ընկերության առևտրի վարչության ղեկավարը։
- Պարոն Բոյարշինովը ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը՝ ստանալով ինժեներական տնտեսագիտության աստիճան։ Այնուհետև նա սովորել է Լոնդոնի Սիթի համալսարանի Քաս բիզնես դպրոցում, որտեղ ստացել է ներդրումների մասնագիտացմամբ ֆինանսների մագիստրոսի աստիճան։
- Ունի Ֆինանսական շուկաների դաշնային ծառայության 1.0 որակավորման վկայական։
- 2015-ից 2019 թվականը ղեկավարել է «General Invest» ընկերության բրոքերային բաժինը՝ կառավարելով առևտրային գործառնությունները, մշակելով կառուցվածքային պարտատոմսեր և ներդնելով առևտրի նոր տեխնոլոգիաներ։
- 2019-ից 2021 թվականը պատասխանատու է եղել «DOM.RF Bank» բանկի Ներդրումային բանկային ծառայությունների մշակման համար՝ եռապատկելով բանկի ներդրումային պորտֆելը։
- 2021-ից 2023 թվականը «Absolut Bank» բանկում ղեկավարել է Բրոքերային ծառայությունների մշակումը և ներդրումը։
2023 թվականի ապրիլին պարոն Բոյարշինովը միացել է Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ-ին։
Հայկուհի Ավետիսյան
Հետգործառնական բաժնի ղեկավար
Հայկուհի Ավետիսյանը ծնվել է 1986 թվականին, հանդիսանում է, Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ ներդրումային ընկերության Հետգործառնական բաժնի ղեկավարը:
- Հայկուհի Ավետիսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է, որտեղ ստացել է ֆինանսների մագիստրոսի կոչում և տնտեսագիտության ասպիրանտի որակավորում:
- Նրա մասնագիտական կարիերան սկսել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, որպես բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դասախոս /2011-2014/։
- 2015 թվականին նա միացել է «Ռենեսա» ՓԲԸ-ին որպես կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար:
- 2022 թվականին նա տեղափոխվել է Բալչուգ Կապիտալ՝ որպես տվյալների վերլուծաբան։
- Հայկուհի Ավետիսյանը Էփրիքոթ Կապիտալ թիմին միացել է 2022 թվականի օգոստոսից։
Արթուր Ադամյան
Բրոքերային բաժնի ղեկավար
Արթուր Ադամյանը ծնվել է 1997 թվականին, հանդիսանում է Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ ներդրումային ընկերության Բրոքերային բաժնի ղեկավար։
- 2017-2023թ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, որտեղ ստացել է ֆինանսների բակալավրի, այնուհետև մագիստրոսի աստիճաններ,
- Նրա մասնագիտական կարիերան սկսվել է «Իդրամ» ՍՊԸ-ում 2020 թվականին։
- Պարոն Ադամյանը Էփրիքոթ Կապիտալին միացել է 2023 թվականի մայիսից՝ որպես բրոքեր, իսկ 2024 թվականի ապրիլին դարձել է Էփրիքոթ Կապիտալի բրոքերային բաժնի ղեկավար։
Կարինե Ներսիսյան
Վերջնահաշվարկի բաժնի ղեկավար
Կարինե Ներսիսյանը ծնվել է 1987թ․-ին, հանդիսանում է Էփրիքոթ կապիտալ ՓԲԸ Վերջնահաշվարկի բաժնի ղեկավար։ Դասավանդում է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․
- 2004-2010թ․թ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, որտեղ ստացել է տնտեսագետի բակալավրի, այնուհետև ֆինանսների մագիստրոսի աստիճաններ,
- 2015թ․-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
- 2010-2016 թ․թ․-ին աշխատել է «Արմենբրոկ» ԲԲԸ ներդրումային ընկերությունում՝ որպես վերլուծաբան, այնուհետև որպես պահառու,
- 2016 թ․-ին տեղափոխվել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ՝ զբաղեցնելով հաշվի կառավարչի պաշտոնը,
- 2022 թ․-ի օգոստոսից միացել է «Էփրիքոթ կապիտալ» ՓԲԸ-ին որպես հաշվի կառավարիչ, այնուհետև որպես վերջնահաշվարկի բաժնի ղեկավար,
- 2020-2022 թ․թ․-ին դասավանդել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում,
- 2015 թ․-ի սեպտեմբերից առ այսօր համատեղությամբ աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» ամբիոնում՝ որպես դասախոս։
Մերի Թովմասյան
Գլխավոր իրավախորհրդատու
Մերի Թովմասյանը ծնվել է 1994 թվականին, հանդիսանում է Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ ներդրումային ընկերության գլխավոր իրավախորհրդատուն։
- Մերի Թովմասյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը, որտեղ ստացել է իրավագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։ Նա նաև ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը` (Բերքլի, Իրավագիտության դպրոց՝ բիզնես իրավունքի մասնագիտացում) ստանալով մագիստրոսի կոչում։
- Նրա մասնագիտական կարիերան սկսվել է Երևանում գործող «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերությունում, որը մասնագիտացած է ինչպես դատավարական, այնպես էլ ներկայացուցչական և իրավաբանական խորհրդատվության ծառայությունների մատուցմամբ։
- 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի մայիսը Մերի Թովմասյանն աշխատել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում՝ որպես արդարադատության նախարարի օգնական։
- 2019 թվականի սեպտեմբերին նա կրկին միացավ «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերությանը։ 2022 թվականի հոկտեմբերին նա ստացել է ընկերության ավագ մասնագետի կոչում։
- Մերի Թովմասյանը Էփրիքոթ Կապիտալին միացել է 2023 թվականի մարտից։
Լենա Գյուլխասյան
Մարքեթինգի ղեկավար
Լենա Գյուլխասյանը ծնվել է 1994 թվականին, հանդիսանում է Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ ներդրումային ընկերության մարքեթինգի ղեկավարը։ Նա նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) մարքեթինգի ամբիոնի դասախոս է։
- Լենա Գյուլխասյանն ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ), որտեղ ստացել է մարքեթինգի բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։
- Նրա մասնագիտական կարիերան սկսվել է Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունում։
- 2018 թվականի մարտից մինչև 2021 թվականի նոյեմբերը Լենա Գյուլխասյանը եղել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի և հաղորդակցության հարցերով կցորդը։ Այնուհետև աշխատել է միջազգային ՏՏ ընկերությունում մինչև 2023 թվականի դեկտեմբեր:
- Լենա Գյուլխասյանը Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ –ին միացել է 2024 թվականի հունվարին։
Տաթևիկ Կարապետյան
Հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար
Տաթևիկ Կարապետյանը ծնվել է 1999թվականին, հանդիսանում է Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ ներդրումային ընկերության Հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավարը։
- 2017-2021թ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, որտեղ ստացել է ֆինանսների բակալավրի աստիճան, իսկ 2019թ.
Իաշիի Ալեքսանդրու Յոհան Քուզա համալսարանի (Ռումինիա) Տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ֆակուլտետում անցել փորձառնություն։ - Տաթևիկ Կարապետյանը Էփրիքոթ Կապիտալին միացել է 2023 թվականի մարտից՝ որպես Հաշվի կառավարիչ, իսկ 2024 թվականի հունիսից դարձել է Էփրիքոթ Կապիտալի Հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար։
- 2017-2021թ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, որտեղ ստացել է ֆինանսների բակալավրի աստիճան, իսկ 2019թ.