Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը մասնակցել է FinovateFall 2023-ին
Միջոցառման ընթացքում ավելի քան 70 ստարտափեր և կայացած ընկերություններ ներկայացրել են իրենց նորարարական ֆինանսական տեխնոլոգիական լուծումները։
Ներդրումային ոլորտը Հայաստանում նոր, բայց դինամիկ զարգացողներից է, ուստի Apricot Capital-ի առաջնային նպատակներից է մշակել և առաջարկել այնպիսի ներդրումային գործիքներ, որոնք կլինեն պարզ և հասանելի բոլորին։
Ընկերությունը շարունակում է կիրառել նորարար, թվային ու առաջադեմ լուծումներ և մշտապես ծրագրային բարելավումներ է կատարում կայքում և բջջային հավելավծում՝ առավել պարզ, արագ և հարմարավետ դարձնելով դրանց օգտագործումը։ Վերջերս Apricot Capital-ում ներդրվել է առցանց հաշիվների բացման ընթացակարգ։ Այսուհետ, գրասենյակ այցելելու, ձևաթղթեր լրացնելու փոխարեն, հաշվի ստեղծման ողջ գործընթացը հնարավոր է իրականացնել առցանց տարբերակով։
Այժմ կայքում ընդամենը մի քանի պարզ և հաջորդական քայլերի միջոցով, ավտոմատ կերպով ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են ունենալ իրենց բրոքերային հաշիվը։
Մուտք գործելով Apricot Capital կայք՝ անհրաժեշտ է սեղմել «Բացել հաշիվ» կոճակը, լրացնել պահանջվող անձնական տվյալները, որից հետո նշված էլեկտրոնային հասցեին ուղարկվում է հաստատման հղումը՝ գրանցումը շարունակելու համար։ Հղումն ակտիվացնելուց հետո անհրաժեշտ է ներբեռնել մի քանի փաստաթղթեր, լրացնել տվյալները և անցնել հաջորդ փուլին՝ նույնականացմանը (liveness check), որի միջոցով հաստատվում է անձի ինքնությունը։
Նույնականացում անցնելուց հետո հաճախորդը հաստատում է իր որոշումը «Համաձայն եմ» կոճակի միջոցով, որից հետո ընկերությունը իրականացնում է «Ճանաչել հաճախորդին» ընթացակարգերը (KYC)։ Արդյունքում հաշիվը հաստատվում է և հաճախորդը իր էլեկտրոնային հասցեին ստանում է ստորագրված պայմանագիրն ու հավելվածի գործիքներից օգտվելու համար բոլոր թույլտվությունները։
Այդ պահից սկսած անձը՝ հանդիսանում է Apricot Capital-ի օգտատեր, նրան տրամադրվում է եզակի օգտանուն և գաղտնաբառ՝ թույլ տալով մուտք գործել նորաստեղծ հաշիվ և գործարքներ իրականացնել հավելվածի միջոցով։
Apricot Capital-ի փորձառու մասնագետները լիովին վերահսկում են հաշվի բացման գործընթացը. ցանկացած խնդրի կամ հարցի դեպքում պատրաստ են արագ արձագանքելու և ապահովելու գրանցման անխափան ընթացքը։
Հաշվի առնելով ներդրումային փորձառություն ձեռք բերելու նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը, պոտենցիալ հաճախորդների կարծիքներն ու առաջարկները՝ ընկերությունը որոշում է կայացրել իջեցնել նաև հաշվի ստեղծման համար նախատեսված նվազագույն սահմանաչափը՝ 500․000 ՀՀ դրամից դարձնելով 100․000 ՀՀ դրամ։
Համաձայն Apricot Capital-ի փորձագետների վերլուծությունների՝ ներդրողի համար սա մինիմալ և օպտիմալ սահամանչափն է, որը կարող է ձևավորվել խնայողությունների արդյունքում և թույլ է տալիս արդյունավետ բաշխել եկամուտներն ու ստեղծել դիվերսիֆիկացված պորտֆել։
Այս պարզեցված ընթացակարգի միջոցով Apricot Capital-ը անհատին, բիզնեսին հնարավորություն է տալիս արդյունավետ և շատ պարզ քայլերի կիրառման միջոցով գործարքներ իրականացնել՝ դրանով իսկ նպաստելով ֆինանսական աճին և հաջողություններին:
Վերջին թարմացումը՝ 21.11.2023 16:00