Երևան, 25 ապրիլի, 2025թ. – Apricot Capital-ն ուրախ է տեղեկացնել, որ ընկերությունը շարունակում է ընդգրկվել Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկում։ 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Apricot Capital-ը զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը։
Apricot Capital-ն այս հաջողությունը վերագրում է իր թիմի քրտնաջան աշխատանքին և նվիրվածությանը, ինչպես նաև իր հաճախորդների շարունակական վստահությանն ու աջակցությանը և նախատեսում է շարունակել իր աճը՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ։
Լինելով Հայաստանի առաջատար ներդրումային ընկերություններից մեկը՝ Apricot Capital-ը շարունակում է մնալ հանձնառու դրական ազդեցություն ունենալ երկրի և Հայաստանի տնտեսական համակարգի զարգացման վրա՝ հարկերի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի միջոցով։