
2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը Երևանում կանցկացվի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ CBD COP17-ը։ Մենք կմասնակցենք համաժողովի Կանաչ գոտուն՝ միանալով կենսաբազմազանության պահպանության, պատասխանատու ֆինանսական որոշումների և կայուն զարգացման շուրջ միջազգային երկխոսությանը։
Միանում ենք կենսաբազմազանության և կայուն ապագայի շուրջ երկխոսությանը
Ֆինանսական համակարգը նույնպես առնչվում է բնապահպանական փոփոխություններին։ Ընկերությունների գործունեությունը կարող է կախված լինել բնական ռեսուրսներից, ազդեցություն ունենալ էկոհամակարգերի վրա և բախվել բնության հետ կապված ֆինանսական ու գործառնական ռիսկերի։
Մեր մասնակցության նպատակն է ներկայացնել այս կապը ներդրումների համատեքստում և խոսել այն մասին, թե ինչպես կարող են ներդրողները դիտարկել ոչ միայն ֆինանսական ցուցանիշները, այլև ընկերությունների գործունեության բնապահպանական բաղադրիչները։
Կանաչ գոտում կանդրադառնանք թեմաների, որոնք վերաբերում են՝
- կանաչ և բնապահպանական թեմատիկ ներդրումներին,
- կենսաբազմազանության և ֆինանսական շուկաների կապին,
- ընկերությունների բնությունից կախվածություններին և ազդեցություններին,
- պատասխանատու ներդրումային որոշումների կայացման մոտեցումներին։
Կհանդիպենք COP17-ի Կանաչ գոտում
🗓️ Հոկտեմբերի 19–30, 2026
📍 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երևան
Apricot Capital-ի մասնակցության, միջոցառումների և Կանաչ գոտում նախատեսվող ակտիվությունների մասին ավելի մանրամասն կպատմենք առաջիկայում։