Apricot Capital-ի գործադիր տնօրենը մասնակցեց Seaside Startup Summit 2025-ի շրջանակում անցկացված Fintech-ի թեմայով քննարկմանը

Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը մասնակցեց Seaside Startup Summit 2025-ի շրջանակում կազմակերպված «Ֆինթեքի ապագան Հայաստանում» թեմայով պանելային քննարկմանը։ Քննարկումը համախմբել էր Հայաստանի ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների առաջատար ընկերությունների ղեկավարներին՝ ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունների շուրջ կարծիքներ փոխանակելու և ոլորտի ապագայի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու նպատակով։

Պարոն Գևորգյանը իր ելույթում ներկայացրեց մի շարք նորարարական գաղափարներ, մասնավորապես՝ ֆինանսական համակարգում ստանդարտացված API-ների կիրառման առավելությունները և ՀՀ-ում «ազատ ֆինանսական գոտի» ստեղծելու հնարավորությունը։

Apricot Capital-ը մշտապես ներդնում է ժամանակակից տեխնոլոգիաներ՝ իր հաճախորդների համար ստեղծելով միջազգային չափանիշներին համապատասխանող հարմար, հասանելի և վստահելի ներդրումային փորձառություն։

Sevan Startup Summit 2025-ի մասին

Sevan Startup Summit 2025-ը, որն անցկացվում է ամեն տարի Սևանա լճի ափին բացօթյա ճամբարային ձևաչափով, միավորում է ստարտափ հիմնադիրների, ներդրողների և նորարարական գաղափարներով հետաքրքրվող երիտասարդների՝ համագործակցության, կրթության և փորձի փոխանակման հարթակում։ Մեկշաբաթյա այս միջոցառումը ներառում է բիզնես գաղափարների մրցույթներ, մենթորական հանդիպումներ, ոլորտային վարպետաց դասեր և նպաստում է մասնակիցների գործնական հմտությունների զարգացմանն ու մասնագիտական կապերի ընդլայնմանը։

Amaryan Charitable Foundation-ը՝ «SSS Friends» հովանավոր

Նշենք, որ միջոցառման «SSS Friends» հովանավորներից է նաև Ամարյան բարեգործական հիմնադրամը, որը համահիմնադրել է Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանը։ Հիմնադրամն աջակցում է Հայաստանում ձեռնարկատիրության, կրթության և առաջնորդների նոր սերնդի ձևավորմանը նպաստող ծրագրերի։

Վերջին թարմացումը՝ 29.07.2025 14:59