Զրույց Armenia TV-ի տաղավարում՝ Apricot Capital-ի նախաձեռնությամբ հայերեն թարգմանված «Փողի հոգեբանությունը» բեսթսելլերի մասին
Apricot Capital-ի մարքեթինգի ղեկավար Լենա Գյուլխասյանը հյուրընկալվել էր Armenia TV-ի «Բարի Լույս» հաղորդման տաղավարում։
Հաղորդման ընթացքում նա ներկայացրել է, թե ինչու է Apricot Capital-ը նախաձեռնել և աջակցել Մորգան Հաուզելի համաշխարհային բեսթսելեր «Փողի հոգեբանությունը» գրքի հայերեն թարգմանությանը՝ ընդգծելով Հայաստանում ֆինանսական գրագիտության զարգացման կարևորությունը։
Նա նաև խոսել է պատասխանատու ներդրումային մշակույթի ձևավորման ուղղությամբ Apricot Capital-ի ձեռնարկած նախաձեռնությունների մասին, որոնք միտված են հանրության մեջ ձևավորելու երկարաժամկետ մտածողություն և առողջ վերաբերմունք անձնական ֆինանսների նկատմամբ։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ հայկական ներդրումային Էփրիքոթ Կապիտալ ընկերության հովանավորությամբ վերանորոգված լսարանի բացումը։
Այս մասին է վկայում այն փաստը, որ Մորգան Հաուզելի «Փողի հոգեբանությունը» գիրքը 2025 թվականի հուլիս ամսվա արդյունքներով ճանաչվել է Հայաստանում ամենաշատ վաճառված գրքերից մեկը։ Գրքի հայերեն թարգմանությունը, որը լույս է տեսել 2025 թվականի մայիսին, իրականություն է դարձել Newmag հրատարակչության և Apricot Capital ներդրումային ընկերության համագործակցության շնորհիվ, որը նախաձեռնել և ֆինանսավորել է թարգմանությունը։