Մաս 11. Մարժային առևտուր
Շարունակում ենք «Էփրիքոթի հետ ներդրողի բառարան» շարքը: Այսօր կծանոթանանք մի փոքր ավելի բարդ հասկացության մարժային առևտրի հետ:
Երբևէ հանդիպե՞լ եք «S&P 500»-ը հիշատակող նորությունների կամ միգուցե լսել եք դրա մասին ֆինանսական շրջանակներում տարվող խոսակցություններում: Եթե ներդրումների աշխարհում նորեկ եք, հնարավոր է հարց տաք՝ իսկ ի՞նչ է իրականում S&P 500-ը, և ինչպե՞ս կարող եմ դրանում ներդրումներ կատարել: Եկեք հասկանանք։
Ի՞նչ է S&P 500-ը
Standard & Poor’s 500-ը կամ կարճ՝ S&P 500-ը, ֆոնդային շուկայի ինդեքս է, որը չափում է Միացյալ Նահանգների ֆոնդային բորսաներում ցուցակված 500 խոշորագույն ընկերությունների շուկայական գների միջինացված մակարդակը:
Շփոթեցնո՞ղ է հնչում։ Պատկերացրեք ԱՄՆ ֆոնդային շուկայի լավագույն 500 խաղացողներից կազմված (ինչպիսիք են օրինակ Apple-ը, Amazon-ը և Microsoft-ը և այլն) մի թիմ: S&P 500-ը նման է ցուցատախտակի, որը հետևում է դրանց բաժնետոմսերի ընդհանուր գներին: Այսինքն S&P 500-ը ինքնին ընկերություն չէ, այլ ինդեքս է: Այն հաճախ համարվում է ԱՄՆ ֆոնդային շուկայի ընդհանուր վիճակի և նույնիսկ տնտեսության մասին ցուցանիշ:
Ինչու՞ են ներդրողները հետաքրքրված S&P 500-ով
Վերջին հինգ տարիների ընթացքում (2024 թվականի հունվարի 25-ի դրությամբ) S&P 500-ն աճել է 82,70%-ով ։ Ու թեև ոչ ոք չի կարող երաշխավորել ապագայում նույն ցուցանիշները, այս թվերը խոստումնալից պատկեր են ցույց տալիս:
Կարո՞ղ եք «գնել» S&P 500-ը
Ի տարբերություն բաժնետոմսերի, դուք չեք կարող ուղղակիորեն գնել S&P 500: Փոխարենը, ներդրողներն օգտվում են ֆինանսական գործիքներից, որոնք հետևում են այդ ինդեքսի կատարողականին, ինչպես օրինակ Exchange-Traded Funds (ETFs)-ները: Ավելի պարզ հասկանալու համար, պատկերացրեք, թե ETF-ները բաժնետոմսերի զամբյուղներ են, որոնք պահում են S&P 500 ինդեքսում ներառված ընկերություններից փոքրիկ մասնաբաժիններ: ETF-ները կառավարվում են ներդրումային մասնագետների կողմից, ինչի դիմաց գանձում են ցածր վճարներ: Ներդրումներ կատարելով S&P 500 ETF-ում, ներդրողները, ըստ էության, գնում են այդ 500 ընկերություններից յուրաքանչյուրի փոքր մասնաբաժին, իսկ տվյալ ETF-ը կառավարող մասնագետները ավտոմատ կերպով կարգավորում են պորտֆելը՝ ըստ ինդեքսում տեղի ունեցած փոխփոխության:
Ներդրումային հնարավորությունները Էփրիքոթի հետ
Էփրիքոթը հասանելիություն է տալիս ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար ներդրումային գործիքներին:
Մեր հավելվածի միջոցով հաճախորդները ներդրումներ են կատարում ETF-ներում, որոնք հետևում են S&P 500-ին, ինչպիսիք են SPY-ը, VOO*-ը և այլն։
Ավելի փորձառու ներդրողները կարող են
Հետաքրքրվա՞ծ եք ձեր պորտֆելում նման գործիքներ ավելացնելով
Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store ից և Google Play ից։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ռիսկերի հանդուրժողականությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 29.04.2024 15:48