fbpx

Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Կարո՞ղ եմ արդյոք գործարքներ կնքել ֆոնդային բորսաներում օրվա ցանկացած ժամի

Եթե ներդրումների աշխարհում նորեկ եք հնարավոր է հարց տաք՝ կարո՞ղ եմ արդյոք առուվաճառքի գործարքներ կնքել ֆոնդային բորսաներում օրվա ցանկացած ժամի:

Կարճ ՝ ոչ:

Բորսաներում գործարքներ կարող են կատարվել միայն աշխատանքայի օրերին և տվյալ ֆոնդային բորսայի աշխատանքային ժամերին։ Ենթադրենք՝ դուք Հայաստանում եք և ցանկանում եք ԱՄՆ ֆոնդային բորսայից բաժնետոմսեր գնել։ Օրինակ՝ Apple-ի*բաժնետոմս: Apple-ի բաժնետոմսերը վաճառվում են Nasdaq բորսայում։ Այսպիսով, դուք կարող եք այն գնել միայն Nasdaq ֆոնդային բորսայի աշխատանքային ժամերին:

Ինչպե՞ս ծանոթանալ բորսաների աշխատանքային ժամերին 

Ներկայացնում ենք այն հիմնական բորսաների ժամերը, որոնք հասանելի են Էփրիքոթի հավելվածով

Հյուսիսային Ամերիկայի բորսաներԱշխատանքային ժամերը Eastern Time (ET)-ովԺամեր Երևանի ժամանակով, երբ գործում է

Eastern Standard Time-ը

Ժամեր Երևանի ժամանակով, երբ գործում է

Eastern Daylight Time -ը

Մարտ 10- Նոյեմբեր 3 2024

 

Nasdaq9:30 AM – 4:00 PM18:30 – 01:00 17:30-00:00 
NYSE  9:30 AM – 4:00 PM18:30 – 01:00 17:30-00:00 
Arca  9:30 AM – 4:00 PM18:30 – 01:00 17:30-00:00 
BATS 9:30 AM – 4:00 PM18:30 – 01:00 17:30-00:00 

 

Եվրոպական բորսաներԱշխատանքային ժամերը Central European Standard Time(CET)-ովԺամեր Երևանի ժամանակով, երբ գործում է

Central European Time (CET) -ը

Ժամեր Երևանի ժամանակով, երբ գործում է

Central European Summer Time (CEST) -ը

Մարտ 31 – 27 Հոկտեմբեր 2024

XETRA 9:00 – 17:3012:00 – 20:30 11:00 – 19:30 

 

Միացյալ Թագավորության բորսաներԱշխատանքային ժամերը Լոնդոնի ժամանակովԺամեր Երևանի ժամանակով, երբ գործում է

Greenwich Mean Time (GMT) -ը

Ժամեր Երևանի ժամանակով, երբ գործում է British Summer Time (BST) -ը

Մարտ 31 – 27 Հոկտեմբեր 2024

London Stock Exchange 8:00 – 16:3012:00 – 20:3011:00 – 19:30

 

Հայաստանի բորսաԺամեր Երևանի ժամանակով
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) 11:00 – 15:05

Ներկայացվածը աշխատանքային սովորական ժամերն են: Որոշ բորսաներ կարող են ունենալ նախաշուկայական (pre-market) և հետշուկայական (after hours) ժամեր։ Կարևոր է հաշվի առնել նաև տվյալ բորսայի երկրի տոնական օրերը։ Մանրամասն տեղեկությունները հասանելի են տվյալ բորսայի պաշտոնական կայքում:

Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով

Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store ից և Google Play ից։

Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ռիսկերի հանդուրժողականությունը:

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանումներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ:

Վերջին թարմացումը՝ 04.04.2024 13:45