Էպիզոդ #5 Ինչպե՞ս կողմնորոշվել ֆինանսական շուկայի տատանումների ժամանակ | զրույց Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանի հետ
Ներդրումները կարող են բարդ թվալ առաջին հայացքից, սակայն ճիշտ ուղղորդումը կփոխի ամեն բան: Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի #5 էպիզոդում քննարկում ենք ներդրումային կարևոր ռազմավարությունները, որոնք կօգնեն կողմնորոշվել շուկայի տատանումների ժամանակ։
Մեր այս թողարկման հյուրը Վաչիկ Գևորգյանն է՝ Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրենը։ Նա կիսվում է արժեքավոր գիտելիքներով շուկայի միտումների, երկարաժամկետ ներդրումային մոտեցումների և անկայուն շուկայում հանգիստ մնալու կարևորության վերաբերյալ։
Էպիզոդում քննարկված հիմնական հարցերը՝
🟠 Որո՞նք են արջի և ցլի շուկաները: Իմացեք արջի և ցլի շուկաների հիմնական տարբերությունները և դրանց ազդեցությունը Ձեր ներդրումների վրա:
🟠 Ինչպե՞ս արձագանքել շուկայի տատանումներին:Բացահայտեք շուկայական անկայունության ժամանակ լավագույն մոտեցումները:
🟠 Որո՞նք են երկարաժամկետ ներդրումային հորիզոնի առավելությունները: Հասկացեք, թե ինչու երկարաժամկետ ներդրումային հորիզոնը կարող է հանգեցնել ավելի հետևողական եկամուտների:
🟠 Ո՞ր ցուցանիշներն են օգնում կանխատեսել շուկայի հնարավոր տատանումները: Բացահայտեք հիմնական միտումները, որոնք կարող են օգնել Ձեզ կանխատեսել շուկայի տատանումները:
Այս էպիզոդում զրուցում ենք Էփրիքոթ Կապիտալի գործառնական տնօրեն Դավիթ Ղուկասյանի հետ և քննարկում անձնական ֆինանսների կառավարման հիմնական հասկացություններն ու կանոնները, և թե ինչպես են ներդրումները կարևոր դեր խաղում այս հարցում:
Այս հոդվածում մենք կքննարկենք ամենատարածված հաշվետվություններն ու հայտարարությունները, որոնց ներդրողները հետևում են իրենց որոշումների կայացմանն օգնելու համար:
Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի յոթերորդ էպիզոդում զրուցել ենք Էփրիքոթ Կապիտալի Հետգործառնական բաժնի ղեկավար Հայկուհի Ավետիսյանի հետ՝ քննարկելով այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսիք են շուկայի կապիտալիզացիան, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը (EPS), գրաֆիկները, բաժնետոմսերի տրոհումը և այլն։