Էպիզոդ #1 Ինչո՞ւ կատարել ներդումներ | զրույց Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանի հետ
Ներկայացնում ենք Էփրիքոթ Ակադեմիա մեր նախաձեռնության նոր բաղադրիչը՝ Apricot talks խելացի ներդրողի փոդքասթը։
«Ինչպե՞ս են մարդիկ գումար վաստակում ներդրումներով» շարքում ուսումնասիրել ենք ներդրումներով գումար վաստակելու տարբեր եղանակներ: Դիտարկել ենք գնաճից կապիտալի պահպանումը, եկամտի ստացումը և կապիտալի հավելաճից օգուտ քաղելը։ Այժմ կանդրադառնանք շուկայի տատանումներից գումար վաստակելուն, որը հիմնականում թրեյդերների կողմից կիրառվող ներդրումային մարտավարություն է:
Ինչպե՞ս են դա անում
Շուկայի տատանումներից գումար վաստակելու փորձը կարելի է համեմատել բացօթյա միջոցառում կազմակերպելու համար կատարյալ եղանակը կանխատեսելու փորձի հետ. դուք ստուգում եք կանխատեսումները, բայց գիտեք, որ եղանակը կարող է արագ և անսպասելիորեն փոխվել, և նույնիսկ լավագույն կանխատեսումները կարող են սխալ դուրս գալ: Նույն ձև դժվար է բաժնետոմսերի շուկայում կանխատեսել, թե երբ է շուկան աճելու կամ նվազելու՝ էժան գնով արժեթղթեր գնելու և թանկ գնով դրանք արագ վաճառելու համար:
Շուկայի տատանումներից գումար վաստակել փորձող ներդրողներն օգտագործում են տարբեր մեթոդներ, ինչպես օրինակ՝
Դժվարությունները
Թեև սա գրավիչ է հնչում, շուկայի տատանումներից հաճախակի գումար վաստակելը չափազանց դժվար է նույնիսկ փորձառու մասնագետների համար: Դրա պատճառներից են
Ինչպես նշվեց, այս մոտեցումն ավելի հաճախ օգտագործվում է թրեյդերների կողմից: Պասիվ ներդրողներն առավել հաճախ նախընտրում են «buy-and-hold» (գնել և պահել) ռազմավարությունը՝ հիմնվելով շուկայի պատմական աճի միտման վրա և օգտվելով բարդ տոկոսից:
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 02.06.2025 15:58