Էպիզոդ #6 Ինչո՞ւ են Exchange-Traded Funds (ETFs)-ները գրավիչ գործիք | զրույց Էփրիքոթ Կապիտալի գործառնական տնօրեն Դավիթ Ղուկասյանի հետ
Բորսայում շրջանառվող ֆոնդերը (ETF-ները) տարածված ներդրումային գործիք են, բայց առաջին հայացքից կարող են բարդ թվալ, սակայն դրանք իրականում Ձեր պորտֆելը դիվերսիֆիկացնելու համար ամենապարզ միջոցներից մեկն են: Էփրիքոթ Ակադեմիա մեր նախաձեռնության Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի #6 էպիզոդում ներկայացնում ենք ETF-ների իրական ներուժը:
Մեր հյուրը՝ Apricot Capital-ի գործառնական տնօրեն Դավիթ Ղուկասյանը, ներկայացնում է այն հիմնական բաները, որոնք ներդրողները պետք է իմանան ETF-ների մասին։
Էպիզոդում քննարկված հիմնական հարցերը՝
🟠Ինչպիսի՞ ներդրումային գործիք է ETF-ը և ինչո՞վ է այն տարբերվում բաժնետոմսից: Իմացեք ETF-ների մասին և հասկացեք բաժնետոմսերից դրանց հիմնական տարբերություններն ու նմանությունները:
🟠Ինչու՞ են դրանք պասիվ ներդրողների շրջանում տարածված գործիք: Բացահայտեք, թե ինչո՞ւ են ETF-ները դարձել նախընտրելի գործիք նրանց համար, ովքեր փնտրում են պարզություն և դիվերսիֆիկացիա:
🟠Ովքե՞ր են թողարկում դրանք: Իմացեք, թե ինչպե՞ս են ստեղծվում և կառավարվում ETF-ները ֆինանսական հաստատությունների կողմից:
🟠Ինչպիսի՞ զարգացման միտումներ ունեն ETF-ները: Պատկերացում կազմեք ETF-ների զարգացումների մասին:
Այսօր կքննարկենք մի հարց, որը հուզում է սկսնակ ներդրողներին՝ որքա՞ն հաճախ է պետք վերանայել ներդրումային պորտֆելը։ Պորտֆելի վերանայման ճիշտ հաճախականությունը կախված է Ձեր անձնական ռազմավարությունից։
Կա տարածված թյուր կարծիք, որ ներդրումներ սկսելու համար անհրաժեշտ է մեծ գումար: Իրականում, դուք կարող եք սկսել կառուցել Ձեր ֆինանսական ապագան փոքր, բայց հետևողական ներդրումներով: Այս գրառման մեջ կքննարկենք, թե ինչպես կարող եք սկսել ներդրումներ կատարել փոքր գումարներով:
Շատ ծնողներ ցանկանում են ֆինանսական ամուր հիմք ստեղծել իրենց երեխաների համար՝ կապիտալ ստեղծելով նրանց կրթության կամ պարզապես ապագա կյանքի համար։ Ներդրումները հզոր գործիք են այս նպատակին հասնելու համար, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կապիտալն աճեցնելու հնարավորություն են տալիս։