Էպիզոդ #7 Ինչպե՞ս վերլուծել ներդրումային հնարավորությունները | զրույց Էփրիքոթ Կապիտալի Հետգործառնական բաժնի ղեկավար Հայկուհի Ավետիսյանի հետ
Նախորդ թողարկումներում ուսումնասիրեցինք ներդրումային գործիքների հիմնական տեսակները և ժամանակն է անդրադառնալ ներդրումային հնարավորությունների վերլուծության եղանակներին։
Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի յոթերորդ էպիզոդում զրուցել ենք Էփրիքոթ Կապիտալի Հետգործառնական բաժնի ղեկավար Հայկուհի Ավետիսյանի հետ՝ քննարկելով այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսիք են շուկայի կապիտալիզացիան, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը (EPS), գրաֆիկները, բաժնետոմսերի տրոհումը և այլն։
Այս թողարկումը լսելով կիմանաք՝
Ո՞ր ցուցանիշներին ուշադրություն դարձնել բաժնետոմս և պարտատոմս գնելիս
Ո՞րտեղից գտնել տեղեկատվություն ներդրումային գործիքները վերլուծելիս
Ի՞նչ են արտացոլում գրաֆիկական գծապատկերները
Ինչու՞ են ԱՄՆ տնտեսական իրադարձությունները կարևոր ներդրողների համար
Անկախ նրանից, թե դուք փորձառու ներդրող եք, թե նոր եք սկսում զբաղվել Ձեր անձնական ֆինանսներով, այս էպիզոդը Ձեզ արժեքավոր տեղեկատվություն կտա՝ Ձեր ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու համար:
Միացեք զրույցին
Բաժանորդագրվեք Apricot Talks-ին փոդքասթերի Ձեր նախընտրած հարթակում, և հետևեք մեզ սոցիալական ցանցերում:
Ունե՞ք հարց կամ թեմայի առաջարկ
Ուրախ կլինենք լսել Ձեր կարծիքը: Թողեք մեկնաբանություն տեսանյութի տակ կամ գրեք մեզ սոցիալական ցանցերում:
Ֆինանսական աշխարհում «դեպոզիտարիա» և «պահառու» տերմինները հաճախ են շփոթում, քանի որ նրանք երկուսն էլ զբաղվում են արժեթղթերի պահպանմամբ։ Սակայն նրանց դերերը տարբեր են։ Նախորդ հոդվածում անդրադարձել ենք պահառուներին, իսկ հիմա եկեք պարզենք դրանց և դեպոզիտարիայի միջև տարբերությունը և հասկանանք, թե ինչպես են ֆինանսական շուկաների այս երկու մասնակիցները համագործակցում՝ ներդրումները հնարավոր դարձնելու համար։
Հարցուպատասխանի այս հոդվածում մենք կկենտրոնանանք Հայկական պետական և կորպորատիվ պարտատոմսերի վրա, և թե ինչպես կարող եք դրանք հեշտությամբ գնել Apricot Capital հավելվածի միջոցով:
Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի #5 էպիզոդում քննարկում ենք ներդրումային կարևոր ռազմավարությունները, որոնք կօգնեն կողմնորոշվել շուկայի տատանումների ժամանակ։