Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ. Արդյո՞ք Բիթքոինի ETF գնելը նույնն է, ինչ Բիթքոին գնելը
Բիթքոինի ETF-ները կարող եք գնել և վաճառել սովորական ֆոնդային բորսաներում, այնպես ինչպես բաժնետոմսերը կամ փոխադարձ ֆոնդերը։
Ֆինանսական շուկաներում հաճախ կլսեք «ֆյուչերս» տերմինը։ Ֆյուչերսներն ածանցյալ գործիքների տեսակ են, որոնք լայնորեն օգտագործվում են թե՛ ներդրողների, թե՛ ընկերությունների կողմից։ Այս հոդվածում կքննարկենք, թե ինչ է ֆյուչերսը, ինչ նպատակներով է այն կիրառվում և ինչպես է այն աշխատում։
Ֆյուչերսը պայմանագիր է, որով կողմերը համաձայնվում են ապագայում որոշակի պահին նախապես սահմանված գնով գնել կամ վաճառել որևէ ակտիվ։ Պայմանագրի հիմքում ընկած ակտիվը կարող է լինել ապրանքահումքային ակտիվ (օրինակ՝ նավթ, ոսկի, ցորեն), արժույթ, շուկայական ինդեքս կամ ֆինանսական այլ գործիք։
Ֆյուչերսները ստանդարտացված պայմանագրեր են և դրանք կարելի է գնել և վաճառել բորսաներում։ Սա նշանակում է, որ դրանց պայմանները (քանակ, ժամկետ, մատակարարման ձև) ստանդարտացված են բոլոր մասնակիցների համար։
Ֆյուչերսները բարդ և ռիսկային են։ Դրանք հարմար են փորձառու ներդրողների համար։ Բայց դրանք հասկանալը կարևոր է՝ ներդրումներն ու ֆինանսական շուկաները հասկանալու համար։
Ֆյուչերսները կիրառվում են երկու հիմնական նպատակով․
Ֆյուչերսը հաճախ օգտագործվում է որպես ապահովագրություն գների տատանումներից։
Օրինակ՝ նավթ ներմուծող ընկերությունը մտահոգված է, որ երեք ամիս անց նավթի գինը կարող է բարձրանալ։ Ընկերությունը գնում է նավթի ֆյուչերս պայմանագիր, որը նրան թույլ է տալիս ապագայում ֆիքսված գնով գնել նավթը։ Այսպիսով՝ ընկերությունը պաշտպանում է իրեն գների աճից։
Ներդրողները ֆյուչերսներն օգտագործում են նաև գների տատանումներից շահույթ ունենալու համար։
Օրինակ՝ ներդրողը կարծում է, որ ոսկու գինը կբարձրանա։ Նա գնում է ոսկու ֆյուչերս։ Եթե գինը իսկապես բարձրանա, ներդրողը կկարողանա գնել ոսկին ավելի ցածր գնով և վաճառել շուկայական բարձր գնով՝ ստանալով շահույթ։ Եթե գինը չբարձրանա, նա կարող է կրել կորուստ։
Նշենք նաև, որ ֆյուչերսները կարելի է վաճառել բորսայում մինչև դրանց ժամկետի լրանալը։ Այսինքն՝ ներդրողը կարող է վաճառել իր ֆյուչերս պայմանագիրը մեկ այլ ներդրողի՝ եթե շուկայում ֆյուչերսային պայմանագրի գինը բարձրացել է, այդ վաճառքից ևս հնարավոր է ստանալ շահույթ։
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 22.09.2025 11:50