Մաս 31: Երկարաձգված առևտուր, նախաշուկայական և հետշուկայական առևտուր
Երկարաձգված առևտուրն այն ժամանակահատվածն է, երբ առևտուրն իրականացվում է բորսայի աշխատանքային ժամերից դուրս։ Այս ժամանակահատվածը բաժանվում է երկու հիմնական փուլերի.
Բարի գալուստ «Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ» շարք, որտեղ մենք անդրադառնում ենք ներդրումների մասին ամենահաճախ տրվող հարցերին։ Այսօր քննարկում ենք յուրաքանչյուր ծնողի մտահոգող մի կարևոր թեմա՝ ինչպե՞ս սկսել ներդրումներ կատարել երեխայի ապագայի համար։
Շատ ծնողներ ցանկանում են ֆինանսական ամուր հիմք ստեղծել իրենց երեխաների համար՝ կապիտալ ստեղծելով նրանց կրթության կամ պարզապես ապագա կյանքի համար։ Ներդրումները հզոր գործիք են այս նպատակին հասնելու համար, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կապիտալն աճեցնելու հնարավորություն են տալիս։
Կապիտալը ժամանակի ընթացքում աճեցնելու լավագույն միջոցը շուտ սկսելն է։ Սա հատկապես կարևոր է երկարաժամկետ նպատակների դեպքում, քանի որ հնարավոր է օգտվել բարդ տոկոսից։ Բարդ տոկոսի շնորհիվ, որքան շուտ սկսեք կուտակել և ներդրումներ կատարել, այնքան Ձեր գումարն ավելի շատ ժամանակ կունենա աճելու համար, նույնիսկ եթե ամեն ամիս կատարեք փոքր ներդրումներ։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ սկզբնական կապիտալից բացի վերաներդնում եք ստացված տոկոսները, և ապագա աճը գրանցվում է ոչ միայն սկզբնական կապիտալի, այլ նաև վերաներդրված տոկոսների վրա։
Օրինակ՝ եթե ներդնեք սկզբնական կապիտալ $1,000 և ապա 20 տարվա ընթացքում 10% միջին տարեկան եկամտաբերությամբ (որը մոտավորապես համապատասխանում է S&P 500 ինդեքսի վերջին տասնամյակների միջին եկամտաբերությանը) ամսական ավելացնեք $50, ապա Ձեր ընդհանուր ներդրումը կլինի $13,000, բայց բարդ տոկոսի շնորհիվ Ձեր հաշվին կլինի շուրջ $41,092։
Աղբյուր՝ https://www.investor.gov/financial-tools-calculators/calculators/compound-interest-calculator
Երեխայի ապագայի համար ներդրում կատարելիս կարևոր է ընտրել այնպիսի գործիքներ, որոնք համապատասխանում են Ձեր երկարաժամկետ նպատակին և ռիսկի հանդուրժողականությանը՝ կիրառելով մեր նախորդ գրառումներում քննարկված ռիսկերի կառավարման ռազմավարությունները։ Սկսնակ ներդրողները, մասնավորապես նրանք, ովքեր չեն ցանկանում ակտիվորեն զբաղվել ներդրումների կառավարմամբ, հաճախ նախընտրում են այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս իրականացնել պասիվ ներդրումներ։ Դրանց շարքում են.
Բաժնետոմսերը, որոնք համարվում են բարձր ռիսկային գործիքներ, նույնպես կարող են հետաքրքրել այս ներդրողներին՝ երկարաժամկետ աճի ներուժի շնորհիվ։ Այստեղ կարևոր է ակտիվների բաշխումը, որի մասին խոսել ենք մեր նախկին գրառումներից մեկում։
Հաջող ներդրման հիմնական ռազմավարությունները
Apricot Capital-ի միջոցով դուք կարող եք սկսել ներդրումներ կատարել Ձեր երեխայի ապագայի համար՝ օգտվելով մեր ցածր միջնորդավճարներից և 40-ից ավելի գլոբալ շուկաների հասանելիությունից։
Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։ Իմացեք ավելին ներդրումների մասին Էփրիքոթ Ակադեմիայում։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 21.08.2025 17:52