Էպիզոդ #6 Ինչո՞ւ են Exchange-Traded Funds (ETFs)-ները գրավիչ գործիք | զրույց Էփրիքոթ Կապիտալի գործառնական տնօրեն Դավիթ Ղուկասյանի հետ
Բորսայում շրջանառվող ֆոնդերը (ETF-ները) տարածված ներդրումային գործիք են, բայց առաջին հայացքից կարող են բարդ թվալ, սակայն դրանք իրականում Ձեր պորտֆելը դիվերսիֆիկացնելու համար ամենապարզ միջոցներից մեկն են: Էփրիքոթ Ակադեմիա մեր նախաձեռնության Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի #6 էպիզոդում ներկայացնում ենք ETF-ների իրական ներուժը:
Մեր հյուրը՝ Apricot Capital-ի գործառնական տնօրեն Դավիթ Ղուկասյանը, ներկայացնում է այն հիմնական բաները, որոնք ներդրողները պետք է իմանան ETF-ների մասին։
Էպիզոդում քննարկված հիմնական հարցերը՝
🟠Ինչպիսի՞ ներդրումային գործիք է ETF-ը և ինչո՞վ է այն տարբերվում բաժնետոմսից: Իմացեք ETF-ների մասին և հասկացեք բաժնետոմսերից դրանց հիմնական տարբերություններն ու նմանությունները:
🟠Ինչու՞ են դրանք պասիվ ներդրողների շրջանում տարածված գործիք: Բացահայտեք, թե ինչո՞ւ են ETF-ները դարձել նախընտրելի գործիք նրանց համար, ովքեր փնտրում են պարզություն և դիվերսիֆիկացիա:
🟠Ովքե՞ր են թողարկում դրանք: Իմացեք, թե ինչպե՞ս են ստեղծվում և կառավարվում ETF-ները ֆինանսական հաստատությունների կողմից:
🟠Ինչպիսի՞ զարգացման միտումներ ունեն ETF-ները: Պատկերացում կազմեք ETF-ների զարգացումների մասին:
Հոկտեմբերը համարվում է կիբերանվտանգության մասին իրազեկվածության բարձրացմանը նվիրված ամիս, և լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտի ամենահեղինակավոր ստանդարտներից մեկի՝ ISO/IEC 27001:2022-ի հավաստագիր ունեցող ընկերություն, մենք միանում ենք այդ նախաձեռնությանը։ «Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ» շարքի այս գրառումը նվիրված է հենց կիբերանվտանգությանը։
Ֆինանսական աշխարհում «դեպոզիտարիա» և «պահառու» տերմինները հաճախ են շփոթում, քանի որ նրանք երկուսն էլ զբաղվում են արժեթղթերի պահպանմամբ։ Սակայն նրանց դերերը տարբեր են։ Նախորդ հոդվածում անդրադարձել ենք պահառուներին, իսկ հիմա եկեք պարզենք դրանց և դեպոզիտարիայի միջև տարբերությունը և հասկանանք, թե ինչպես են ֆինանսական շուկաների այս երկու մասնակիցները համագործակցում՝ ներդրումները հնարավոր դարձնելու համար։
Եկամտաբերությունը որոշակի ժամանակահատվածում ներդրումից ստացվող եկամուտն է՝ արտահայտված որպես ներդրումի ընթացիկ շուկայական գնի կամ, որոշ դեպքերում, դրա անվանական արժեքի տոկոս: Այն, ըստ էության, ցույց է տալիս, թե որքան եկամուտ եք ստանում՝ համեմատած ներդրման դիմաց վճարած գումարի հետ: