Մաս 2. Բաժնետոմսեր
Պատկերացրեք, որ ընկերության, օրինակ՝ Apple-ի կամ Google-ի*, մի փոքրիկ մասի սեփականատերն եք: Երբ ընկերության գործերը լավ են, նրա բաժնետոմսերի գինը բարձրանում է, ինչը նրա բաժնետերերին կարող է բերել կապիտալի հավելաճ
Այսօր կքննարկենք մի հարց, որը հուզում է սկսնակ ներդրողներին՝ որքա՞ն հաճախ է պետք վերանայել ներդրումային պորտֆելը։
Պորտֆելի վերանայման ճիշտ հաճախականությունը կախված է Ձեր անձնական ռազմավարությունից։ Շուկայի ամենօրյա փոփոխություններին անընդհատ հետևելը հիմնականում նպատակահարմար չէ երկարաժամկետ ներդրողների համար և կարող է հանգեցնել զգացմունքային որոշումների, օրինակ՝ խուճապի մատնվելով վաճառել կամ գնել որևէ արժեթուղթ։
Եթե Դուք ներդրումներ եք կատարում թոշակի անցման, երեխայի կրթության համար գումար կուտակելու, կապիտալը պահպանելու կամ նման երկարաժամկետ նպատակով, ապա կարելի է պորտֆելը վերանայել օրինակ մի քանի ամիսը մեկ կամ կիսամյակը մեկ։ Այս դեպքում հիմնական նպատակը պորտֆելի վերաբալանսավորումն է։ Այս թեմային մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ գրառումներից մեկում։
Եթե Ձեր ներդրումային հորիզոնը մի քանի տարի է կամ դուք ակտիվորեն հետևում եք շուկային, կարող եք վերանայել եռամսյակը մեկ կամ ավելի հաճախ՝ արձագանքելու ընկերության եկամուտների մասին հաշվետվություններին կամ մակրոտնտեսական փոփոխություններին։
Ակտիվ ներդրողներն ու թրեյդերները հիմնականում ձգտում են շահույթ ստանալ գների կարճաժամկետ տատանումներից, ուստի նրանց համար նույնիսկ մեկ րոպեն կարող է կարևոր լինել։ Նրանք կարող են իրականացնել մշտադիտարկում և վերանայել պորտֆելն ամեն օր կամ օրվա ընթացքում մի քանի անգամ՝ կախված իրենց ռազմավարությունից։
Երբ վերանայում ենք մեր պորտֆելը (անկախ հաճախականությունից), կարելի է ուշադրություն դարձնել.
Պորտֆելը վերանայելիս խորհուրդ է տրվում կենտրոնանալ նպատակի վրա և չկատարել զգացմունքների կամ խուճապի վրա հիմնված որոշումներ։
Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։ Իմացեք ավելին ներդրումների մասին Էփրիքոթ Ակադեմիայում։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 11.11.2025 20:20