Նախորդ մասում սկսել ենք խոսել այն մասին, թե ինչպես գնել «սերմեր» ձեր ֆինանսական այգու համար և ներկայացրել Լիմիտային պատվերները [link], որոնք ձեզ սեփական գինը սահմանելու ճկունություն են տալիս: Այսօր կքննարկենք պարզ, բայց կարևոր պատվերի տեսակ՝ շուկայական պատվերը:
Շուկայական պատվերներ. գործարքներ ընթացիկ գնով
Պատկերացրեք, որ վերադարձել եք գյուղատնտեսական շուկա և այս անգամ տեսնում եք Ձեր սիրելի հապալասի զամբյուղ: Դուք ցանկանում եք գնել դրանք և հնարավորինս արագ։ Դուք վստահ չեք, թե որքան է դրանց դիմաց արդար գինը, կամ գուցե պարզապես չեք ցանկանում սակարկել: Դուք պարզապես ցանկանում եք դրանք արագ և հեշտությամբ գնել: Սա շուկայական պատվերի հիմքում ընկած գաղափարն է:
Ֆոնդային շուկայում շուկայական պատվերը որոշակի քանակությամբ բաժնետոմսեր ընթացիկ շուկայական գնով գնելու կամ վաճառելու հրահանգ է: Դա պատվերի ամենապարզ տեսակն է, և սովորաբար այն կատարվում է անմիջապես:
Շուկայական պատվերի մասին
- Արագություն | Շուկայական պատվերներն արագ են իրականացվում, ինչը հարմար է, երբ ցանկանում եք անմիջապես գնել կամ վաճառել:
- Երաշխավորված կատարում | Ի տարբերություն լիմիտային պատվերների, շուկայական պատվերները գրեթե միշտ կատարվում են։ Բացառություններ կարող են լինեն, եթե այդ բաժնետոմսի մասով շատ քիչ առևտրային գործունեություն կա:
- Պարզություն | Շուկայական պատվերները հեշտ է հասկանալ և տեղադրել, նույնիսկ սկսնակների համար:
— Պատկերացրեք, որ շուկայական պատվերը շուկա այցելելիս հապալասը շուկայում նշված գնով գնելն է (կամ վաճառելը)։ Դուք կարծում եք, որ շուկայական գինը արդար է, և ցանկանում եք արագ ավարտել գործարքը:
Ռիսկ | Շուկայական գները կարող են արագ տատանվել: Ձեր պատվերը կարող է կատարվել մի փոքր այլ գնով, քան այն, ինչ տեսել եք պատվերը տեղադրելիս:
Շուկայական պատվերների և լիմիտային պատվերների տարբերությունը
Լիմիտային պատվերներն առաջարկում են գների վերահսկում, մինչդեռ շուկայական պատվերներն առաջարկում են արագություն և հարմարավետություն: Լավագույն տարբերակի ընտրությունը կախված է Ձեր իրավիճակից և նպատակներից:
Կհանդիպենք 9-րդ մասում, որտեղ կշարունակենք կշարունակենք զարգացնել Ձեր ֆինանսական գիտելիքները:
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։