
Էպիզոդ #1 Ինչո՞ւ կատարել ներդումներ | զրույց Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանի հետ
Ներկայացնում ենք Էփրիքոթ Ակադեմիա մեր նախաձեռնության նոր բաղադրիչը՝ Apricot talks խելացի ներդրողի փոդքասթը։
Երբևէ ինքներդ Ձեզ հարցրե՞լ եք «Բայց ինչպե՞ս են մարդիկ իրականում գումար վաստակում ներդրումներով»: Այս հարցին մեկ պատասխան չկա. ներդրումներով գումար վաստակելու եղանակը տարբեր է և կախված է ներդրողի նպատակներից: Մեր Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ շարքում կուսումնասիրենք ամենատարածված սցենարներից մի քանիսը, և թե ինչպես են մարդիկ ներդրումներ անում դրանցից յուրաքանչյուրի դեպքում:
Այս հոդվածում կուսումնասիրենք այն մարդկանց օրինակը, ովքեր ունեն խնայողություններ և ցանկանում են կառավարել դրանք, որպեսզի գնաճի պատճառով ժամանակի ընթացքում դրանք չկորցնեն իրենց արժեքը, ինչպես նաև հնարավորություն ունենան աճելու: Նման ներդրողները կարող են որոշել ներդրումներ կատարել պետական պարտատոմսերում:
Նման նպատակը ներդրումային լեզվով կոչվում է «Կապիտալի պահպանում»:
Ինչպե՞ս են աշխատում պարտատոմսերը
Պատկերացրեք, որ պարտատոմսը վարկի պես մի բան է, որը դուք տալիս եք կառավարությանը (կամ կորպորատիվ պարտատոմսերի դեպքում` ընկերությանը): Ձեր ներդրման դիմաց կառավարությունը համաձայնում է վերադարձնել Ձեզ ներդրած գումարը, ինչպես նաև վճարել կանոնավոր տոկոսավճարները որոշակի ժամանակահատվածում: Պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին այստեղ:
Ինչո՞ւ են մարդիկ ընտրում պետական պարտատոմսերը` որպես կապիտալի պահպանման գործիք
Պարտատոմսեր և բանկային ավանդներ | Հիմնական տարբերությունները
Սա հաճախ հանդիպող և բնական հարց է։ Իմացեք ավելին տարբերությունների մասին այստեղ:
Հետաքրքրվա՞ծ եք Ձեր պորտֆելում պարտատոմսեր ավելացնելով
Իմացեք ավելին Apricot Capital-ի միջոցով պարտատոմսերում ներդրումներ կատարելու մասին:
Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 12.07.2024 16:35