Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Կարո՞ղ եմ արդյոք գործարքներ կնքել ֆոնդային բորսաներում օրվա ցանկացած ժամի
Բորսաներում գործարքներ կարող են կատարվել միայն աշխատանքայի օրերին և տվյալ ֆոնդային բորսայի աշխատանքային ժամերին։
Նախորդ հրապարակումներում խոսել ենք, թե ինչպես ներդրումները կարող են օգնել պահպանել Ձեր կապիտալը գնաճից կամ ստեղծել եկամտի լրացուցիչ հոսք։ Այժմ եկեք ուսումնասիրենք ներդրումների միջոցով գումար վաստակելու մեկ այլ կարևոր եղանակը՝ կապիտալի հավելաճը։
Ի՞նչ է կապիտալի հավելաճը
Պարզ ասած, կապիտալի հավելաճը ժամանակի ընթացքում ակտիվի (օրինակ՝ բաժնետոմսի, անշարժ գույքի, ոսկու, կոլեկցիոն իրեր և այլն) արժեքի աճն է։ Պատկերացրեք, որ Դուք տուն եք գնում 100,000 դոլարով։ Մի քանի տարի անց այդ թաղամասը դառնում է ավելի պահանջված, և Ձեր տան գինը դառնում է 150,000 դոլար։ Այդ 50,000 դոլարի աճը կապիտալի հավելաճ է։
Ինչպե՞ս է այն գործում ներդրումների դեպքում
Երբ դուք ներդրում եք կատարում այնպիսի ակտիվների մեջ, ինչպիսիք են բաժնետոմսերը և ETF-ները, Դուք հույս ունեք, որ դրանց արժեքը ժամանակի ընթացքում կաճի։ Բաժնետոմսերի և ETF-ների նման ակտիվների գինը հազվադեպ է մնում նույնը։ Դրանք անընդհատ տատանվում են՝ աճելով կամ նվազելով։ Այս գնային տատանումների վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ շուկայի միտումները, տնտեսական պայմանները, ընկերության ֆինանսական կատարողականը, ապագա ծրագրերի մասին հայտարարությունները և այլն։
Եթե Դուք բաժնետոմս եք գնում 50 դոլարով, և դրա գինը բարձրանում է մինչև 75 դոլար, ապա Դուք ունեցել եք կապիտալի հավելաճ։ Որպեսզի գումար վաստակեք այս աճից, դուք պետք է վաճառեք բաժնետոմսը ավելի բարձր գնով։ Սա կոչվում է կապիտալի հավելաճի իրացում։ Հայաստանում կապիտալի հավելաճը չի հարկվում։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներից եկամուտ ստանալով
Իմացեք ավելին ներդրումների մասին Էփրիքոթ Ակադեմիայում։
Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 28.11.2024 11:12