fbpx

Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Ինչպե՞ս են մարդիկ գումար վաստակում ներդրումներով: Օրինակ 1 Փողի արժեքի պահպանում (Կապիտալի պահպանում)

Երբևէ ինքներդ Ձեզ հարցրե՞լ եք «Բայց ինչպե՞ս են մարդիկ իրականում գումար վաստակում ներդրումներով»: Այս հարցին մեկ պատասխան չկա. ներդրումներով գումար վաստակելու եղանակը տարբեր է և կախված է ներդրողի նպատակներից: Մեր Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ շարքում կուսումնասիրենք ամենատարածված սցենարներից մի քանիսը, և թե ինչպես են մարդիկ ներդրումներ անում դրանցից յուրաքանչյուրի դեպքում:

Այս հոդվածում կուսումնասիրենք այն մարդկանց օրինակը, ովքեր ունեն խնայողություններ և ցանկանում են կառավարել դրանք, որպեսզի գնաճի պատճառով ժամանակի ընթացքում դրանք չկորցնեն իրենց արժեքը, ինչպես նաև հնարավորություն ունենան աճելու: Նման ներդրողները կարող են որոշել ներդրումներ կատարել պետական ​​պարտատոմսերում:

Նման նպատակը ներդրումային լեզվով կոչվում է «Կապիտալի պահպանում»:

 

Ինչպե՞ս են աշխատում պարտատոմսերը

Պատկերացրեք, որ պարտատոմսը վարկի պես մի բան է, որը դուք տալիս եք կառավարությանը (կամ կորպորատիվ պարտատոմսերի դեպքում` ընկերությանը): Ձեր ներդրման դիմաց կառավարությունը համաձայնում է վերադարձնել Ձեզ ներդրած գումարը, ինչպես նաև վճարել կանոնավոր տոկոսավճարները որոշակի ժամանակահատվածում: Պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին այստեղ

 

Ինչո՞ւ են մարդիկ ընտրում պետական ​​պարտատոմսերը` որպես կապիտալի պահպանման գործիք

  • Ցածր ռիսկային գործիք | Պետական ​​պարտատոմսերը սովորաբար համարվում են ցածր ռիսկային ներդրում, քանի որ դրանք ապահովված են կառավարության պարտքը մարելու կարողությամբ:
  • Կայուն եկամուտ | Պարտատոմսերը ապահովում են կանոնավոր տոկոսավճարներ՝ առաջարկելով կանխատեսելի եկամտի հոսք:
  • Դիվերսիֆիկացում | Ձեր պորտֆելում պարտատոմսեր ունենալը կարող է օգնել հավասարակշռել ռիսկը:

 

Պարտատոմսեր և բանկային ավանդներ | Հիմնական տարբերությունները

Սա հաճախ հանդիպող և բնական հարց է։ Իմացեք ավելին տարբերությունների մասին այստեղ: 

 

Հետաքրքրվա՞ծ եք Ձեր պորտֆելում պարտատոմսեր ավելացնելով

Իմացեք ավելին Apricot Capital-ի միջոցով պարտատոմսերում ներդրումներ կատարելու մասին

Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։

Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:

 

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:

Վերջին թարմացումը՝ 12.07.2024 16:35