Փնտրու՞մ եք կայուն եկամտաբերությամբ և ցածր ռիսկային ներդրումային տարբերակ: Պարտատոմսերը կարող են հարմար տարբերակ լինել: Անկախ նրանից, թե դուք պասիվ ներդրող եք, ով փնտրում է կայուն եկամուտ, թե ակտիվ ներդրող, ով ցանկանում է դիվերսիֆիկացնել իր պորտֆելը, պարտատոմսերն, անշուշտ, հարմար տարբերակ են դիտարկելու համար:
Վստա՞հ չեք, թե ինչպես են աշխատում պարտատոմսերը: Իմացեք ավելին մեր բառարանի համապատասխան հոդվածում:
Իսկ հարցուպատասխանի այս հոդվածում մենք կկենտրոնանանք Հայկական պետական և կորպորատիվ պարտատոմսերի վրա, և թե ինչպես կարող եք դրանք հեշտությամբ գնել Apricot Capital հավելվածի միջոցով:
Ի՞նչ է պետք իմանալ նախքան սկսելը
- Դրամական միջոցների առկայություն Ձեր բրոքերային հաշվին | ՀՀ պետական պարտատոմսեր գնելու համար անհրաժեշտ է Էփրիքոթում Ձեր բրոքերային հաշվին ունենալ ՀՀ դրամ, իսկ կորպորատիվ պարտատոմսերը լինում են նաև այլ արժույթներով, հարկավոր է ապահովել համապատասխան արժույթով արտահայտված դրամական միջոցների առկայությունը Ձեր բրոքերային հաշվին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո ՝ կախված գնվող պարտատոմսի արժույթից)։ Ձեր հաշիվը կարող եք հեշտությամբ համալրել ՀՀ դրամով բանկային փոխանցման միջոցով: Եթե Ձեր հաշվին արդեն ունեք արտարժույթ, ապա այն կարող եք առանց միջնորդավճարի փոխարկել մեր հավելվածի ներսում՝ հարմար փոխարժեքով: Քայլ առ քայլ վիդեո ուղեցույցը հասանելի է այստեղ:
- Նվազագույն ծավալի պահանջ | Ի տարբերություն բաժնետոմսերի, որոնց դեպքում հնարավոր է գնել միայն մեկ բաժնետոմս, պետական պարտատոմսերը սովորաբար ունեն գնման նվազագույն քանակ՝ 1000 ՀՀ դրամ ծավալով: Սակայն սա չի նշանակում, որ անհրաժեշտ է կատարել մեծ գումարներով ներդրումներ: ՀՀ պետական պարտատոմսերի գնանշումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
- Հարկային արտոնություններ | Պարտատոմսերը հաճախ ունենում են հարկային արտոնություններ: Ֆիզիկական անձանց (անհատների) համար պետական և միջազգային պարտատոմսերը սովորաբար հարկման ենթակա չեն։
Ինչպե՞ս Էփրիքոթի միջոցով գնել հայկական պարտատոմսեր
Հայկական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել մեր հավելվածի միջոցով։ Երկու հիմնական սցենարներն են՝
Սցենար 1. Դուք գիտեք, թե կոնկրետ որ պարտատոմսն եք ցանկանում գնել
Մեր տեղեկագրից կամ այլ աղբյուրներից իմացել եք որոշակի պարտատոմսի մասին, որը ցանկանում եք ձեռք բերել։ Պարզապես որոնեք պարտատոմսի կոդը մեր հավելվածի «Orders» բաժնում և կատարեք նույն քայլերը, ինչ անում եք բաժնետոմս գնելիս: Քայլ առ քայլ վիդեո ուղեցույցը հասանելի է այստեղ։
Եթե չեք կարողանում գտնել պարտատոմսը հավելվածում, ապա այցելեք հավելվածի «More» -> «Trader messages» բաժին և նամակ ուղարկեք մեր բրոքերային թիմին: Գրեք նրանց պարտատոմսի կոդը և այն գումարը, որը ցանկանում եք ներդնել: Նրանք Ձեզ կտեղեկացնեն դրա առկայության և միջնորդավճարները ներառյալ արժեքի մասին: Եթե որոշեք կատարել այդ ներդրումը, պարզապես հաղորդագրություն ուղարկեք մեր թիմին՝ պատվերը տեղադրելու համար: Ձեր բրոքերային հաշվին բավարար դրամ ունենալու դեպքում, պատվերը կկատարվի:
Սցենար 2. Դուք ցանկանում եք ուսումնասիրել տարբերակները
Դուք ցանկանում եք դիվերսիֆիկացնել Ձեր պորտֆելը և տեսնել, թե ինչ տարբերակներ են հասանելի։ Այս դեպքում մեր հաճախորդներին ուղարկվող «Ի՞նչ կա շուկայում» տեղեկագիրը օգտակար աղբյուր կարող է լինել Ձեզ համար։ Տեղեկագրում կգտնեք պետական և կորպորատիվ պարտատոմսերի վաճառքների, ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն։
Բացի այդ, մեր հավելվածի «Orders» բաժնում կարող եք որոնել «govt»՝ ներկայումս հասանելի պետական պարտատոմսերը տեսնելու համար: Այնուամենայնիվ, հիշեք, որ ոչ բոլոր պարտատոմսերն են նշված հավելվածում, ուստի գրեք մեր թիմին լրացուցիչ տեղեկությունների համար:
Հետաքրքրվա՞ծ եք Ձեր պորտֆելում պարտատոմսեր ավելացնելով
Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ: