Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Որտե՞ղ են պահվում իմ ներդրումները
Մեր «Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ» շարքում այսօր անդրադառնում ենք մի հարցի, որը հաճախ տալիս են սկսնակ ներդրողները՝ «Որտե՞ղ են պահվում իմ ներդրումները»։
Ճիշտ այնպես, ինչպես Ձեզ անհրաժեշտ է բանկային հաշիվ՝ Ձեր գումարը պահելու և բանկային ծառայություններից օգտվելու համար, այնպես էլ Ձեզ անհրաժեշտ է բրոքերային հաշիվ՝ ներդրումների աշխարհ մուտք գործելու համար: Անկախ նրանից, թե դուք հետաքրքրված եք բաժնետոմսերով, պարտատոմսերով, ETF-ներով կամ այլ արժեթղթերով, բրոքերային հաշիվը Ձեր հիմնական գործիքն է արժեթղթեր գնելու, վաճառելու և Ձեր ներդրումները կառավարելու համար:
Նախկինում երբեք չե՞ք ունեցել բրոքերային հաշիվ և վստահ չեք, թե ինչպես է այն աշխատում: Այս հոդվածում պատասխանում ենք բրոքերային հաշիվների վերաբերյալ ամենահաճախ տրվող հարցերին:
1. Ի՞նչ է բրոքերային հաշիվը
Այն Ձեր ներդրումների համար թվային դրամապանակի պես մի բան է։ Նման հաշիվ կարելի է բացել լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններում, որոնք մատուցում են բրոքերային ծառայություններ (օրինակ՝ Apricot Capital-ում): Կախված Ձեր բրոքերից՝ բրոքերային հաշիվը հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ ֆինանսական շուկաների և ներդրումային հնարավորությունների լայն շրջանակի: Որպեսզի համոզված լինեք, որ Ձեր գումարն անվտանգ է, շատ կարևոր է ընտրել այնպիսի բրոքեր, որը լիցենզավորված է և կարգավորվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Չգիտե՞ք, թե ինչ հաշվի առնել բրոքեր ընտրելիս: Կարդացեք մեր բլոգի գրառումը:
2. Ինչպե՞ս կարող եմ համալրել Apricot Capital-ում իմ բրոքերային հաշիվը
Ձեր բրոքերային հաշիվը կարող եք համալրել գումարով, ինչպես նաև արժեթղթերով։
3. Ինչպե՞ս կարող եմ գումարը ելքագրել Apricot Capital-ում իմ բրոքերային հաշվից
Ցանկանում եք ելքագրե՞լ Ձեր միջոցները: Կարող եք հեշտությամբ գումարը փոխանցել Ձեր բանկային հաշվին:
Կարևոր է իմանալ
4. Կա՞ն արդյոք որևէ ծախսեր կապված Apricot Capital-ում բրոքերային հաշիվ ունենալու հետ
Մենք հավատում ենք թափանցիկ և մատչելի ներդրումներին։ Այդ իսկ պատճառով Apricot Capital-ում
Ինչպես նաև գործում են բրոքերային ցածր միջնորդավճարներ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։
Պատրա՞ստ եք սկսել ներդրումներ կատարել
Apricot Capital-ը ներդրումները դարձնում է պարզ և մատչելի: Անվճար բացեք մեզ մոտ բրոքերային հաշիվ և սկսեք կառուցել Ձեր ֆինանսական ապագան: Ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store ից և Google Play ից։
Ցանկանու՞մ եք ավելին իմանալ ներդրումների մասին: Կարդացեք մեր «Հարց ու պատասխան» շարքի ու բառարանի այլ հոդվածները և դիտեք ու լսեք Apricot talks խելացի ներդրողի փոդքասթը։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ:
Վերջին թարմացումը՝ 12.07.2024 16:37