Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Ինչպե՞ս սկսել ներդրումներ կատարել

Ներդրումներ սկսելը կարող է բարդ թվալ, հատկապես, եթե Դուք ֆինանսների աշխարհում նորեկ եք: Այդ իսկ պատճառով մենք ստեղծել ենք Apricot Academy-ն՝ օգնելու մարդկանց բացահայտել ներդրումների հնարավորությունները: Այս գրառման մեջ Ձեզ ներկայացնում ենք, թե ինչպես սկսել ներդրումներ կատարել, և թե ինչպես Apricot Capital-ն ու Apricot Academy-ն կարող են աջակցել Ձեզ յուրաքանչյուր քայլում:

 

Քայլ 1. Կրթվեք Apricot Academy-ի հետ

Նախքան ներդրումներ կատարելը, կարևոր է հասկանալ հիմունքները: Apricot Academy-ն առաջարկում է անվճար, սկսնակների համար հարմար նյութեր՝ օգնելու Ձեզ Ձեր սեփական տեմպով սովորել ներդրումների մասին:

 

Քայլ 2. Սահմանեք Ձեր նպատակները և ռիսկի հանդուրժողականությունը

Ամեն մարդու համար ներդրումների նկատմամբ մոտեցումը տարբեր է։ Կարող եք սկսել ինքներդ Ձեզ հարցնելով՝ «Ինչո՞ւ եմ ներդրումներ կատարում»: 

Դուք խնայում եք տուն գնելու, թոշակի անցնելու, թե՞ Ձեր ընտանիքի համար հարստություն կառուցելու համար: Ձեր նպատակները կձևավորեն Ձեր ներդրումային ռազմավարությունը:

Կարևոր է հաշվի առնել նաև Ձեր ռիսկի հանդուրժողականությունը: Հեշտ եք տանում բաժնետոմսերի շուկայի վերելքները և վայրէջքները, թե՞ նախընտրում եք ավելի ապահով գործիքներ, ինչպիսիք են պարտատոմսերը: Ձեր նպատակները և ռիսկի հանդուրժողականությունը հասկանալը կօգնի Ձեզ ընտրել համապատասխան ներդրումային գործիքներ. բարձր աճի ներուժով բաժնետոմսեր, դիվերսիֆիկացված ETF-եր, կամ ցածր ռիսկի պետական պարտատոմսեր:

 

Քայլ 3. Կազմեք բյուջե և սկսեք փոքրից

Ներդրումները սկսելու համար մեծ կարողություն ունենալը պարտադիր չէ։ Սկսեք Ձեր ֆինանսները վերանայելով և բյուջե կազմելով, որպեսզի գումար ազատեք ներդրումների համար: Կարող եք հետևել «առաջինը վճարիր ինքդ քեզ» կանոնին՝ Ձեր եկամտի մի մասը (սկսած 5–10%) խնայողությունների և ներդրումների համար մի կողմ դնելով:

Կարևորը հետևողականությունն է: Նույնիսկ ամսական 10,000 դրամը ժամանակի ընթացքում բարդ տոկոսի շնորհիվ կարող է զգալի աճ գրանցել:

 

Քայլ 4. Բացեք բրոքերային հաշիվ

Ֆինանսական շուկայում ներդրումներ կատարելու համար Ձեզ անհրաժեշտ է բրոքերային հաշիվ: Apricot Capital-ի հետ Դուք կարող եք անվճար բացել բրոքերային հաշիվ և օգտվել մրցակցային միջնորդավճարներից, որոնք ներդրումները դարձնում են մատչելի: Մեր հարթակը թույլ է տալիս ներդրումներ կատարել ներդրումային գործիքների լայն տեսականու մեջ, իսկ մեր բջջային հավելվածը կօգնի Ձեզ կառավարել Ձեր ներդրումները Ձեզ հարմար վայրից:

 

Քայլ 5. Կառուցեք լավ ներդրումային սովորություններ

Ներդրումներում հաջողության հասնելու համար, կարելի է զարգացնել մի քանի սովորություն. 

  • Ավտոմատացնել ներդրումները | Կարող եք անել այնպես, որ ամեն ամիս Ձեր եկամտից ավտոմատ կերպով գումար փոխանցվի Ձեր բրոքերային հաշվին՝ կանոնավոր ներդրումներ կատարելու համար: 
  • Դիվերսիֆիկացում | Կարող եք ներդրումներ կատարել տարբեր ակտիվներում կամ դիվերսիֆիկացված գործիքներում, որպեսզի նվազեցնենեք ռիսկը:
  • Մնացեք տեղեկացված | Կարող եք շարունակել սովորել Apricot Academy-ի հետ և հետևել շուկայի նորություններին Ներդրողի Բրիֆի միջոցով, որը Apricot Capital-ի և News.am-ի հատուկ համագործակցությունն է: 
  • Պարբերաբար վերանայեք Ձեր պորտֆելը | Եռամսյակը մեկ ստուգեք Ձեր պորտֆելը՝ համոզվելու, որ այն համապատասխանում է Ձեր նպատակներին:

 

Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով

Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։ Իմացեք ավելին ներդրումների մասին Էփրիքոթ Ակադեմիայում։ 

Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:

Վերջին թարմացումը՝ 22.04.2025 10:18