Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Ի՞նչ է պետք հիշել ներդրումներ սկսելիս

Բարի գալուստ «Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ» շարք, որտեղ մենք անդրադառնում ենք ներդրումների մասին ամենահաճախ տրվող հարցերին։ Այսօր քննարկում ենք մի թեմա, որը կարևոր է ցանկացած սկսնակ ներդրողի համար՝ ի՞նչ է պետք հիշել ներդրումներ սկսելիս։

Կան հիմնարար սկզբունքներ, որոնք կօգնեն Ձեզ ավելի ինքնավստահ որոշումներ կայացնել և հասնել Ձեր ֆինանսական նպատակներին։

  • 1. Սահմանեք Ձեր նպատակները

Նախքան ներդրումներ կատարելը, հստակեցրեք, թե ինչու եք ներդրումներ կատարում։ Որո՞նք են Ձեր նպատակները։ Դա թոշակի անցնելու համար կապիտալ ունենա՞լն է, տուն գնելու համար գումար կուտակե՞լը, թե՞ երեխայի կրթության համար խնայելը։ Յուրաքանչյուր նպատակ ունի իր ժամկետները և ռիսկի հանդուրժողականության մակարդակը։ Ձեր նպատակների հստակեցումը կօգնի Ձեզ ընտրել Ձեզ համապատասխանող ներդրումային ռազմավարություն և հասկանալ Ձեր ներդրումային հորիզոնը։

  • 2. Սկսեք վաղ և եղեք հետևողական

Ժամանակը ներդրումների ամենամեծ առավելությունն է։ Շուտ սկսելը հնարավորություն է տալիս օգտվել բարդ տոկոսի ուժից, որի մասին մանրամասն խոսել ենք մեր նախորդ գրառումներից մեկում։ Անկախ նրանից, թե որքան եք ներդնում, կանոնավոր և հետևողական ներդրումները երկարաժամկետում կարող են նշանակալիորեն աճեցնել Ձեր կապիտալը։

  • 3. Դիվերսիֆիկացրեք պորտֆելը

Սա ներդրումային ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Դիվերսիֆիկացումը նշանակում է ներդրումները բաշխել տարբեր ակտիվների, ոլորտների և աշխարհագրական շրջանների միջև։ Այն օգնում է նվազեցնել ռիսկը. եթե Ձեր պորտֆելի մի մասը վատ արդյունքներ ունենա, մյուս մասը կարող է փոխհատուցել դա։ Մի դրեք Ձեր բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ։

  • 4. Կրթվեք և հետևեք նորություններին

Հաջողակ ներդրողները մշտապես սովորում են։ Դա կարող եք անել մեր կայքի Էփրիքոթ Ակադեմիա բաժնում։ Հետևեք շուկայի նորություններին (օրինակ՝ Ներդրողի բրիֆի օգնությամբ), կարդացեք այն ընկերությունների ֆինանսական հաշվետվություններ, որոնցում ներդրումներ եք կատարում։ Իսկ թե ինչ հաշվետվությունների և հայտարարությունների են հետևում ներդրողները, քննարկել ենք մեր նախորդ գրառումներից մեկում։ Կարևոր է հասկանալ Ձեր ներդրումների հիմքում ընկած ​​նպատակները, այլ ոչ թե հետևել «մոդայիկ» միտումներին կամ համացանցում պտտվող խորհուրդներին։

  • 5. Պահպանեք հանգստություն և խուսափեք զգացմունքային որոշումներից

Շուկաներն ունեն տատանողականություն, և դա նորմալ է։ Ներդրումային ամենամեծ սխալներից մեկը զգացմունքների ազդեցության տակ որոշումներ կայացնելն է, օրինակ՝ խուճապի մատնվելով վաճառել անկման ժամանակ կամ չափազանց մեծ ռիսկի դիմել աճի ժամանակ։ Միշտ հետևեք Ձեր երկարաժամկետ ռազմավարությանը։

  • 6. Գնահատեք ռիսկի և եկամտաբերության հարաբերակցությունը

Հիշեք, որ եկամտաբերության բարձր ներուժը ենթադրում է ավելի բարձր ռիսկ։ Ձեր ներդրումային պորտֆելը պետք է համապատասխանի Ձեր ռիսկի հանդուրժողականությանը։ Եթե ​​Դուք պատրաստ չեք հնարավոր կորուստների, ապա Ձեզ համար ավելի հարմար են ցածր ռիսկային գործիքները։

  • 7.Ընտրեք Ձեր կարիքներին համապատասխանող բրոքեր

Ձեր ներդրումային կարևոր որոշումներից մեկը հուսալի և Ձեր կարիքներին համապատասխանող բրոքեր ընտրելն է։ Ուշադրություն դարձրեք հասանելի շուկաներին, միջնորդավճարներին, աջակցության որակին և տրամադրվող գործիքներին։ Օրինակ՝ Apricot Capital-ը տրամադրում է մուտք դեպի 40-ից ավելի շուկաներ՝ ցածր միջնորդավճարներով և չի գանձում սպասարկման կամ ելքագրման վճարներ։

Այս լավագույն փորձը կօգնի Ձեզ ավելի ամուր հիմքերով սկսել կառավարել Ձեր ներդրումները։

Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով

Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Storeից և Google Playից։ Իմացեք ավելին ներդրումների մասին Էփրիքոթ Ակադեմիայում։ 

Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:

Վերջին թարմացումը՝ 20.08.2025 20:15