Բարի գալուստ «Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ» շարք, որտեղ մենք անդրադառնում ենք ներդրումների մասին ամենահաճախ տրվող հարցերին։ Այսօր քննարկում ենք մի հարց, որը հետաքրքրում է ինչպես նոր, այնպես էլ փորձառու ներդրողներին՝ «ո՞ր շուկաներում կարող եմ ներդրումներ կատարել»։
Այս հարցի պատասխանը միշտ չէ, որ միանշանակ է, քանի որ այն մեծապես կախված է մի կարևոր գործոնից՝ Ձեր ընտրած բրոքերից։ Հենց բրոքերն է ֆինանսական շուկաների աշխարհ մուտքի Ձեր պորտալը։ Բրոքերները տրամադրում են հարթակ, գործիքներ և հասանելիություն, որոնք անհրաժեշտ են տարբեր բորսաներում և աշխարհագրական տարածքներում տարատեսակ ֆինանսական գործիքներ գնելու և վաճառելու համար։ Թե ինչի՞ն ուշադրություն դարձնել բրոքեր ընտրելիս, անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում։
Բրոքերը Ձեր պորտալն է դեպի գլոբալ շուկաներ
Տարբեր բրոքերներ ունեն տարբեր հնարավորություններ և գործընկերային ցանցեր։ Ոմանք կարող են կենտրոնանալ մի քանի շուկաների վրա՝ տրամադրելով մուտք դեպի սահմանափակ թվով բորսաներ և արժեթղթեր։ Մյուսները, ինչպես օրինակ՝ Apricot Capital-ը տրամադրում են մուտք դեպի ավելի մեծ թվով շուկաներ։
Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ ԱՄՆ շուկան մնում է աշխարհի ամենամեծ և ամենաակտիվ ֆինանսական շուկաներից մեկը։
Apricot Capital-ի միջոցով կարող եք ներդրումներ կատարել 40-ից ավելի շուկաներում
Մեր ընկերությունը ձգտում է Հայաստանում ներդրողներին հնարավորություն տալ աճեցնել իրենց կապիտալը՝ իրենց հարմար ներդրումային գործիքների միջոցով։ Այդ իսկ պատճառով մենք ստեղծել ենք ենթակառուցվածք, որը մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս գնել և վաճառել արժեթղթեր 40-ից ավելի ֆինանսական շուկաներում։ Եթե մեր հավելվածով չեք գտնում այն արժեթուղթը, որը Ձեզ հետաքրքրում է, գրեք մեր բրոքերներին, և նրանք կհուշեն այդ արժեթուղթը ձեռք բերելու հնարավորության մասին։
Ունենալով ներդրումների ավելի մեծ ընտրություն՝ Դուք կարող եք.
- Դիվերսիֆիկացնել Ձեր ներդրումները՝ դրանք բաշխելով տարբեր երկրներում և տարածաշրջաններում։
- Բացահայտել աճի նոր հնարավորություններ՝ օգտվելով տարբեր տնտեսությունների և ոլորտների աճից։
- Ներդրումներ կատարել միջազգային առաջատար ընկերություններում։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով
Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store–ից և Google Play–ից։ Իմացեք ավելին ներդրումների մասին Էփրիքոթ Ակադեմիայում։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ: