Մաս 27․ Օպցիոններ
Օպցիոնը պայմանագիր է, որը ներդրողին տալիս է իրավունք, բայց ոչ պարտավորություն ապագայում որոշակի գնով գնել կամ վաճառել ակտիվը։ Օպցիոնները հիմնականում օգտագործվում են երկու նպատակով․
Մեր «Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ» շարքում այսօր անդրադառնում ենք մի հարցի, որը հաճախ տալիս են սկսնակ ներդրողները՝ «Որտե՞ղ են պահվում իմ ներդրումները»։
Անցյալում, երբ գնում էիք բաժնետոմս, ստանում էիք թղթային վկայական՝ որպես սեփականության ապացույց։ Այդ վկայականները, որոնք հաճախ պահվում էին բանկերի պահոցներում, ոչ միայն անհարմար էին, այլև խոցելի, քանի որ կարող էին կորչել, գողացվել կամ վնասվել։ Այս համակարգը չափազանց անարդյունավետ էր, ինչը սեփականության վերահսկման և գործարքների իրականացման գործընթացը դարձնում էր ժամանակատար և ռիսկային։ Քանի որ ֆինանսական շուկաներն ընդլայնվում էին էին, և գործարքներն ավելի հաճախակի էին դառնում, այս թղթային մոտեցումն այլևս հարմար չէր։ Ավելի ապահով և արդյունավետ համակարգի անհրաժեշտությունը հանգեցրեց պահառուների և դեպոզիտարիաների ստեղծմանը, որոնք այժմ արժեթղթերը կառավարում են էլեկտրոնային եղանակով՝ ապահովելով միլիարդավոր դոլարների ակտիվների պահպանումն առանց ֆիզիկական փաստաթղթերի հետ կապված ռիսկերի։
Այժմ, երբ գնում եք բաժնետոմս, պարտատոմս կամ որևէ այլ արժեթուղթ, Դուք չեք ստանում ֆիզիկական վկայական։ Փոխարենը, դրանք պահվում են ֆինանսական մի շատ կարևոր կառույցի՝ պահառուի մոտ։
Պահառուն ֆինանսական կազմակերպություն է, որը պահում և պաշտպանում է ձեր ակտիվները՝ բաժնետոմսերը, պարտատոմսերը, ETF-ները և այլ արժեթղթեր։ Պատկերացրեք, որ այն Ձեր ներդրումային ակտիվների բանկն է, որը պահում է արժեթղթերը՝ կանխելով դրանց կորուստը, գողությունը կամ վնասվելը։
Մեր նախորդ գրառումներից մեկում մանրամասն անդրադարձել ենք պահառուի դերին, սակայն այստեղ կարևոր է հասկանալ նաև դեպոզիտարիայի դերը։
Դեպոզիտարիայի և պահառուի տարբերությունն ավելի հասկանալի է դառնում, երբ պատկերացնում ենք երկու մակարդակում գործող համակարգ։
Պատկերացրեք, որ դեպոզիտարիան ինտերնետային տիրույթների գրանցամատյանն է (օրինակ՝ ICANN-ը), որը պահում է բոլոր կայքերի անունների գլխավոր ցուցակը։ Այն անմիջապես չի շփվում ոչ մի կայքի սեփականատիրոջ հետ։ Մյուս կողմից՝ պահառուն Ձեր վեբ հոսթինգի ընկերությունն է (օրինակ՝ GoDaddy-ն)։ Դուք վճարում եք հոսթինգի ընկերությանը, որպեսզի այն կառավարի Ձեր կայքը։ Այս ընկերությունը գործում է որպես Ձեր գործակալ, զբաղվում բոլոր տեխնիկական մանրամասներով և Ձեր անունից գրանցում Ձեր կայքի անունը կենտրոնական գրանցամատյանում։ Այս օրինակում ICANN-ը դեպոզիտարիան է, իսկ GoDaddy-ին՝ պահառուն։
Նույն կերպ, Ձեր պահառուն անվտանգ է պահում Ձեր ակտիվները և կառավարում Ձեր ներդրումների բոլոր մանրամասները, բայց դա անում է դեպոզիտարիայի կողմից տրամադրված կենտրոնացված համակարգի միջոցով։ Այս երկաստիճան համակարգը երաշխավորում է, որ բոլոր ակտիվները վերահսկվում են անվտանգության և թափանցիկության ամենաբարձր մակարդակով՝ ժամանակակից ներդրումները բոլորի համար դարձնելով անվտանգ և արդյունավետ։
Apricot Capital-ը մատուցում է և՛ բրոքերային, և՛ պահառուական ծառայություններ։ Սա նշանակում է, որ բացելով հաշիվ Apricot Capital-ում՝ Դուք ցածր միջնորդավճարներով ստանում եք մուտք դեպի 40+ ֆինանսական շուկաներ, կարող եք գնել և վաճառել արժեթղթեր՝ օգտագործելով մեր հավելվածը, իսկ մենք ապահովում ենք այդ հայտերի կատարումն ու արժեթղթերի անվտանգությունը։
Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։ Իմացեք ավելին ներդրումների մասին Էփրիքոթ Ակադեմիայում։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 21.08.2025 17:57