Վերջին մի քանի օրերի ընթաքում արտարժույթի շուկայում կտրուկ փոփոխություններ են եղել. դոլարի և եվրոյի նկատմամբ դրամը կտրուկ արժեզրկվել է։ ՀՀ կենտրոնական բանկն այսօր հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։
ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։