Apricot Capital-ը մասնակցել է «France Trading conference 2023»-ին
Կոնֆերանսի ընթացքում ելույթների և պանելային քննարկումների միջոցով ներկայացվել են էլեկտրոնային առևտրի վրա ազդող իրական խնդիրները, մարտահրավերները և հնարավորությունները:
Apricot Capital-ը, հավատարիմ մնալով իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հանձնառությանը, «Ամարյան» բարեգործական հիմնադրամի և Balchug Capital-ի հետ համատեղ աջակցել է «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի կողմից նախաձեռնած կրթամշակութային խոշոր նախագծի իրականացմանը:
Նախագծի շրջանակում պատմության մեջ առաջին անգամ հայերեն է թարգմանվել և հրատարակվել աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» հիմնարար ուսումնական աշխատությունը: Ծրագիրը, որն իրականացվում է «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի կողմից, նպատակ ունի հայ երաժիշտներին և մանկավարժներին ապահովել համաշխարհային մակարդակի մասնագիտական գրականությամբ:
Աշխատությունն անվճար նվիրաբերվելու է Հայաստանի երաժշտական կրթական հաստատություններին: Գրքերի բաշխման աշխատանքներն իրականացնում է «Պրիմավերա» հիմնադրամը, որի պաշտոնական կայքում կարելի է ծանոթանալ նախագծի մանրամասներին:
Նախագիծը մեկնարկեց 2025 թվականի դեկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացած «Ջութակ նվագելու արվեստը» խորագրով գալա համերգով: Երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) ելույթ ունեցան մենակատարներ Մաքսիմիլիան Սիմոնը (Գերմանիա) և Արամ Բադալյանը (Հայաստան/Գերմանիա):
Աշխատության առաջին օրինակներն արդեն իսկ նվիրաբերվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, Գյումրու կոնսերվատորիային և Գյումրու երաժշտական քոլեջին:
Գրքի նվիրաբերությունները Հայաստանի այլ երաժշտական դպրոցներին ու քոլեջներին կշարունակվեն և կիրականացվեն 2026 թվականի առաջին կիսամյակում:
Ծրագրի շրջանակում «Ամարյան» բարեգործական հիմնադրամի, Apricot Capital-ի և Balchug Capital-ի ֆինանսավորմամբ Հայաստան է հրավիրվել նաև Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» աշխատության նոր հրատարակության խմբագիրը՝ գերմանացի անվանի ջութակահար Մաքսիմիլիան Սիմոնը, ով անվճար վարպետության դասեր կանցկացնի հայ պատանի ջութակահարների համար:
Իր ԿՍՊ այս համալիր ծրագրի միջոցով Apricot Capital-ը ձգտում է իր ներդրումն ունենալ Հայաստանում դասական ջութակի դպրոցի զարգացման գործում՝ նպաստելով դասական երաժշտական կրթության որակի բարձրացմանը և գալիք սերունդների մասնագիտական աճին:
Վերջին թարմացումը՝ 05.01.2026 14:58