Apricot Capital-ը մասնակցել է «France Trading conference 2023»-ին
Կոնֆերանսի ընթացքում ելույթների և պանելային քննարկումների միջոցով ներկայացվել են էլեկտրոնային առևտրի վրա ազդող իրական խնդիրները, մարտահրավերները և հնարավորությունները:
Apricot Capital-ը հովանավորել է ավտոարշավորդ Ալիմ Գեշևին, ով Արաբական Միացյալ Էմիրություններում (UAE) անցկացվող հեղինակավոր Gulf Radical Cup-ի 5-րդ փուլում գրանցեց տպավորիչ հաջողություններ:
Մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը կրող Ալիմը ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձր կարգը՝ նվաճելով երկու պատվո հարթակ և փայլուն հաղթանակ տարածելով դիմացկունության մրցավազքում:
Ավտոսպորտը և ներդրումների աշխարհը շատ ավելի ընդհանուր եզրեր ունեն, քան կարող է թվալ առաջին հայացքից: Երկու դեպքում էլ հաջողության հասնելու համար անհրաժեշտ են.
Այս հովանավորությունը նաև խորհրդանշում է Apricot Capital-ի միջազգային ընդլայնումը և ներկայությունը տարածաշրջանային կարևորագույն հանգույցներում Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնում (DIFC) գործող Apricot Capital DIFC Limited-ի օրինակով:
Հպարտ լինելով չեմպիոնների կողքին նրանց նորանոր նվաճումների ճանապարհին՝ Apricot Capital-ը նույն նվիրումով շարունակում է ներդրողների հուսալի գործընկերը: Մենք տրամադրում ենք հասանելիություն դեպի ժամանակակից ներդրումային գործիքներ և հուսալի հարթակ, որոնք հնարավորություն են տալիս յուրաքանչյուր ներդրողի վստահ քայլերով մուտք գործել միջազգային շուկաներ և կերտել իր սեփական ֆինանսական հաղթանակները:
Շնորհավորում ենք Ալիմ Գեշևին և «Continental Racing» թիմին փայլուն մրցավազքի կապակցությամբ:
Վերջին թարմացումը՝ 18.02.2026 15:47