
Apricot Capital-ը եւ Երեւանի պետական համալսարանը համագործակցության հուշագիր են կնքել
ԵՊՀ-Apricot Capital համագործակցության նպատակն է համատեղ ջանքերով, փորձով եւ ռեսուրսներով նպաստել կրթական ու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացմանը։
2025 թ-ի հունիսի 19-ից Apricot Capital-ի մոբայլ հավելվածով ներդրումներ կատարելիս կգործեն նոր, ավելի մատչելի սակագներ։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Apricot Capital-ի հավելվածով Ամերիկյան շուկայից բաժնետոմսեր և ETF-ներ գնելիս նվազագույն միջնորդավճարը կլինի $1, իսկ հավելվածով հասանելի Եվրոպական շուկաների դեպքում կգործի €1-ից սկսած միջնորդավճար։
Այս սակագինը կգործի Ամերիկյան շուկայում մեկ գործարքի շրջանակում մինչև 50 արժեթուղթ գնելիս, իսկ 50-ից ավելի արժեթուղթ գնելիս՝ յուրաքանչյուր արժեթղթի համար կգանձվի $0.02 միջնորդավճար։
«Մեր ընկերությունը ձգտում է ներդրումները դարձնել հասանելի բոլորի համար։ Այս նպատակին հասնելու համար մեր կայքում ներդրել ենք հաշվի առցանց բացման հնարավորություն, Էփրիքոթ Ակադեմիա կրթական հարթակը, հանել մինիմալ դեպոզիտի պահանջը, իսկ հիմա՝ հնարավորինս նվազեցրել ենք միջնորդավճարները, ինչի շնորհիվ մեր հաճախորդները կկարողանան ներդրումներ կատարել շատ փոքր ծախսերով», ասել է Apricot Capital-ի Գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը։
Apricot Capital-ը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է և ներառված է ՀՀ խոշոր հարկատուների ցանկում։ Ըստ 2025 թվականի առաջին կիսամյակի տվյալների՝ այն Հայաստանի 73-րդ խոշոր հարկատուն է։
Apricot Capital-ի հաճախորդներն ունեն հասանելիություն 40-ից ավել ֆինանսական շուկաների, ինչի շնորհիվ և՛ սկսնակ, և՛ փորձառու ներդրողները կարող են գտնել իրենց պահանջներին և ռիսկի հանդուրժողականությանը համապատասխանող ֆինանսական ներդրումային գործիքներ՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ներ, օպցիոններ, ֆյուչրսներ։ Իսկ հավելվածով արտարժույթի անկանխիկ փոխանակումն իրականացվում է առանց միջնորդավճարների։
Փորձառու ներդրողների համար գործում է նաև մարժայով առևտրի հնարավորությունը։
Ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր։
Ընկերության ծառայությունների մանրամասներին հնարավոր է ծանոթանալ Apricot Capital-ի կայքում https://apricotcapital.am/։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Վերջին թարմացումը՝ 19.06.2025 19:49