Փորձեք ներդրումները առանց ռիսկի՝ Apricot Capital-ի դեմո հաշվի միջոցով
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով, բայց դեռ պատրա՞ստ չեք ներդնել Ձեր գումարը։ Մեր 14-օրյա անվճար դեմո հաշվի միջոցով կարող եք առանց ռիսկի ուսումնասիրել ներդրումների աշխարհը։
Ֆինանսական շուկաներում շատ հաճախ կլսեք «օպցիոն» տերմինը։ Օպցիոններն ածանցյալ գործիքների տեսակ են, որոնք լայնորեն կիրառվում են թե՛ ներդրողների, թե՛ ընկերությունների կողմից։ Այս հոդվածում կքննարկենք, թե ինչ է օպցիոնը, ինչ նպատակներով է այն օգտագործվում և ինչպես է այն աշխատում։
Օպցիոնը պայմանագիր է, որը ներդրողին տալիս է իրավունք, բայց ոչ պարտավորություն ապագայում որոշակի գնով գնել կամ վաճառել ակտիվը։
Օպցիոնների երկու հիմնական տեսակներն են․
Օպցիոնները կիրառվում են թե՛ ռիսկի կառավարման, թե՛ գների տատանումներից շահույթ ստանալու նպատակով։
Օպցիոնները բարդ և ռիսկային են։ Դրանք հարմար են փորձառու ներդրողների համար։ Բայց դրանք հասկանալը կարևոր է՝ ներդրումներն ու ֆինանսական շուկաները լիարժեք հասկանալու համար։
Օպցիոնները հիմնականում օգտագործվում են երկու նպատակով․
Օրինակ՝ ներդրողը ունի բաժնետոմսեր և մտահոգված է, որ դրանց գինը կարող է նվազել։ Նա կարող է գնել վաճառքի օպցիոն (put option), որը նրան իրավունք է տալիս այդ բաժնետոմսերը վաճառել որոշակի գնով։ Եթե գինը իսկապես իջնի, ներդրողը կկարողանա վաճառել բաժնետոմսերը նախապես ֆիքսված գնով և խուսափել կորուստից։
Օրինակ՝ ներդրողը կարծում է, որ «ABC» ընկերության բաժնետոմսերի գինը կբարձրանա։ Նա վճարում է 10$ և գնում է գնման օպցիոն (call option), որը նրան տալիս է իրավունք գնել մեկ բաժնետոմսը 100$-ով։ Եթե շուկայում գինը բարձրանա մինչև 120$, նա կարող է գնել բաժնետոմսերը 100$-ով և անմիջապես վաճառել 120$-ով՝ ստանալով շահույթ։ Եթե գինը չբարձրանա և մնա 100$-ից ցածր, ներդրողը պարզապես չի օգտվի օպցիոնից։ Նրա կորուստը կսահմանափակվի միայն վճարած 10$-ով՝ օպցիոնի գինը (պարգևավճարը)։
Նշենք նաև, որ օպցիոնները կարելի է վաճառել շուկայում մինչև դրանց ժամկետը լրանալը։
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 10.10.2025 20:25