
Մաս 15. Ներդրումային հորիզոն
Այսօր կանդրադառնանք ներդրումներում կարևոր մի հասկացության՝ ներդրումային հորիզոնին:
Մեր բառարանի այս գրառման մեջ կներկայացնենք պորտֆելի վերաբալանսավորումը, որն օգնում է ներդրողներին համապատասխանեցնել իրենց ներդրումային պորտֆելը իրենց ֆինանսական նպատակներին: Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե փորձառու ներդրող, պորտֆելի վերաբալանսավորումը հասկանալը կօգնի Ձեզ կառավարել ռիսկերը և մնալ ճիշտ ուղու վրա:
Ինչու՞ է պորտֆելի վերաբալանսավորումը կարևոր
Պորտֆելի վերաբալանսավորումը Ձեր ներդրումային պորտֆելում ակտիվների կշիռները կարգավորելու գործընթաց է՝ Ձեր ցանկալի բաշխումը պահպանելու և ռիսկերը կառավարելու համար: Պատկերացրեք, որ Ձեր պորտֆելն այգի է, որտեղ ծառերը ներկայացնում են տարբեր ակտիվներ (բաժնետոմսեր, պարտատոմսեր և ETF-ներ): Ժամանակի ընթացքում, եղանակի (շուկայի կատարողականի) պատճառով, որոշ ծառեր սպասվածից ավելի շատ են աճում՝ զբաղեցնելով ավելի շատ տարածք, ինչը խախտում է Ձեր սկզբնական այգու հավասարակշռությունը: Վերաբալանսավորումն օգնում է վերականգնել Ձեր ցանկալի բաշխումը:
Տարիքի հետ մեր ներդրումային հորիզոնը դառնում է ավելի կարճ, և լավագույն պրակտիկան տարիքի հետ պորտֆելում ավելի ցածր ռիսկային գործիքների (օրինակ՝ պարտատոմսերի) տեսակարար կշիռն ավելացնելն է։ Երիտասարդ ներդրողներն ունեն ավելի երկար ներդրումային հորիզոն՝ վերականգնվելու շուկայի տատանումներից, նույնիսկ եթե շուկային մի քանի տարի է պետք վերականգնվելու և աճելու համար, մինչդեռ տարիքով ավելի մեծ ներդրողները կարող են ունենալ ավելի ցածր ռիսկի հանդուրժողականություն նման տատանումների նկատմամբ:
Կա մոտեցում, ըստ որի 100-ից կարելի է հանել մեր տարիքը։ Ստացված թիվը մեր պորտֆելի այն մասն է (տոկոսային արտահայտությամբ), որը կարող ենք ներդնել ռիսկային գործիքներում՝ բաժնետոմսերում, իսկ մնացածը՝ ավելի ցածր ռիսկային ակտիվներում։ Օրինակ, եթե մարդ 30 տարեկան է, ապա նա իր պորտֆելի 70% կարող է ներդնել բաժնետոմսերում, իսկ 30%՝ պարտատոմսերում։ 60 տարեկանում՝ 40%-ը բաժնետոմսերում, 60%-ը՝ պարտատոմսերում:
Ինչպե՞ս են վերաբալանսավորում պորտֆելը
Օրինակ՝
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 02.05.2025 19:22