
Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Կարո՞ղ եմ արդյոք գործարքներ կնքել ֆոնդային բորսաներում օրվա ցանկացած ժամի
Բորսաներում գործարքներ կարող են կատարվել միայն աշխատանքայի օրերին և տվյալ ֆոնդային բորսայի աշխատանքային ժամերին։
Ի՞նչ եք կարծում, որքան գումար է անհրաժեշտ ներդրումներ սկսելու համար: 10,000 ԱՄՆ դոլա՞ր, 1,000 ԱՄՆ դոլա՞ր, 100 ԱՄՆ դոլա՞ր, թե՞ 10 ԱՄՆ դոլար: Իրականում չկա միանշանակ ճիշտ պատասխան. ամեն ինչ կախված է Ձեր ֆինանսական նպատակներից և ընտրած ներդրումային գործիքից: Կա տարածված թյուր կարծիք, որ ներդրումներ սկսելու համար անհրաժեշտ է մեծ գումար: Իրականում, դուք կարող եք սկսել կառուցել Ձեր ֆինանսական ապագան փոքր, բայց հետևողական ներդրումներով: Այս գրառման մեջ կքննարկենք, թե ինչպես կարող եք սկսել ներդրումներ կատարել փոքր գումարներով:
Քայլ 1. Հասկացեք, որ կարող եք սկսել փոքրից
Ներդրումներ կատարելու համար պարտադիր չէ մեծ կարողության տեր լինել. ժամանակակից հարթակները, ինչպիսին է Apricot Capital-ը, հեշտացնում են փոքր գումարով ներդրումներ կատարելը՝ առաջարկելով մատչելի միջնորդավճարներ և հասանելիություն սկսնակների համար հարմար գործիքներին: Անկախ նրանից, թե ամսական ներդրելու համար ունեք 10,000 ՀՀ դրամ, թե 50,000 ՀՀ դրամ, ֆինանսական շուկայում կան Ձեր բյուջեին համապատասխան գործիքներ: Հաջողության գրավականը հետևողականությունն է. բարդ տոկոսի շնորհիվ փոքր, բայց կանոնավոր ներդրումները կարող են ժամանակի ընթացքում զգալի աճ գրանցել:
Ահա մի քանի գործիք, որոնք թույլ են տալիս փոքր գումարով սկսել ներդրումներ կատարել.
Քայլ 2. Կազմեք բյուջե
Հարկավոր է հասկանալ, թե այս պահին որքան գումար կարող եք հատկացնել ներդրումներ կատարելու համար՝ առանց ծանրաբեռնելու Ձեր ֆինանսները: Եկամուտ ստանալիս, վճարեք նախ ինքներդ Ձեզ՝ Ձեր եկամտի 5–10%-ը խնայողությունների և ներդրումների համար մի կողմ դնելով: Օրինակ՝
Քայլ 3. Բացեք բրոքերային հաշիվ Apricot Capital-ի հետ
Ինչպես բանկային ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է բանկային հաշիվ, այնպես էլ արժեթղթերում ներդրումներ իրականացնելու համար Ձեզ անհրաժեշտ է բրոքերային հաշիվ: Apricot Capital-ում դուք կարող եք անվճար բացել բրոքերային հաշիվ և օգտվել մրցակցային միջնորդավճարներից, որոնք ներդրումները դարձնում են ավելի մատչելի: Մեր հարթակում և՛ սկսնակ, և՛ փորձառու ներդրողները կարող են գտնել իրենց կարիքներին համապատասխանող գործիքներ, իսկ մեր բջջային հավելվածը կօգնի Ձեզ կառավարել Ձեր ներդրումները Ձեզ հարմար վայրից։
Քայլ 4. Կառուցեք սովորություններ երկարաժամկետ հաջողության համար
Խելացի ներդրողները զարգացնում են խելացի սովորություններ.
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով
Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։ Իմացեք ավելին ներդրումների մասին Էփրիքոթ Ակադեմիայում։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 02.05.2025 19:22