Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Ինչո՞ւ են մարդիկ ներդրումներ կատարում | Պատճառ 1՝ գնաճ
Եթե ներդրումների աշխարհում նորեկ եք, հնարավոր է հարց տաք՝ բայց ԻՆՉՈՒ՞ ընդհանրապես ներդրումներ կատարել: Այս շարքում կքննարկենք հիմնական պատճառները:
Եթե ներդրումների աշխարհում նորեկ եք հնարավոր է հարց տաք՝ կարո՞ղ եմ արդյոք առուվաճառքի գործարքներ կնքել ֆոնդային բորսաներում օրվա ցանկացած ժամի:
Կարճ ՝ ոչ:
Բորսաներում գործարքներ կարող են կատարվել միայն աշխատանքայի օրերին և տվյալ ֆոնդային բորսայի աշխատանքային ժամերին։ Ենթադրենք՝ դուք Հայաստանում եք և ցանկանում եք ԱՄՆ ֆոնդային բորսայից բաժնետոմսեր գնել։ Օրինակ՝ Apple-ի*բաժնետոմս: Apple-ի բաժնետոմսերը վաճառվում են Nasdaq բորսայում։ Այսպիսով, դուք կարող եք այն գնել միայն Nasdaq ֆոնդային բորսայի աշխատանքային ժամերին:
Ինչպե՞ս ծանոթանալ բորսաների աշխատանքային ժամերին
Ներկայացնում ենք այն հիմնական բորսաների ժամերը, որոնք հասանելի են Էփրիքոթի հավելվածով
Հյուսիսային Ամերիկայի բորսաներ | Աշխատանքային ժամերը Eastern Time (ET)-ով | Ժամեր Երևանի ժամանակով, երբ գործում է Eastern Standard Time-ը | Ժամեր Երևանի ժամանակով, երբ գործում է Eastern Daylight Time -ը Մարտ 10- Նոյեմբեր 3 2024
|
Nasdaq | 9:30 AM – 4:00 PM | 18:30 – 01:00 | 17:30-00:00 |
NYSE | 9:30 AM – 4:00 PM | 18:30 – 01:00 | 17:30-00:00 |
Arca | 9:30 AM – 4:00 PM | 18:30 – 01:00 | 17:30-00:00 |
BATS | 9:30 AM – 4:00 PM | 18:30 – 01:00 | 17:30-00:00 |
Եվրոպական բորսաներ | Աշխատանքային ժամերը Central European Standard Time(CET)-ով | Ժամեր Երևանի ժամանակով, երբ գործում է Central European Time (CET) -ը | Ժամեր Երևանի ժամանակով, երբ գործում է Central European Summer Time (CEST) -ը Մարտ 31 – 27 Հոկտեմբեր 2024 |
XETRA | 9:00 – 17:30 | 12:00 – 20:30 | 11:00 – 19:30 |
Euronext Paris | 9:00 – 17:30 | 12:00 – 20:30 | 11:00 – 19:30 |
Nasdaq Stockholm | 9:00 – 17:25 | 12:00 – 20:25 | 11:00 – 19:25 |
Միացյալ Թագավորության բորսաներ | Աշխատանքային ժամերը Լոնդոնի ժամանակով | Ժամեր Երևանի ժամանակով, երբ գործում է Greenwich Mean Time (GMT) -ը | Ժամեր Երևանի ժամանակով, երբ գործում է British Summer Time (BST) -ը Մարտ 31 – 27 Հոկտեմբեր 2024 |
London Stock Exchange | 8:00 – 16:30 | 12:00 – 20:30 | 11:00 – 19:30 |
Հայաստանի բորսա | Ժամեր Երևանի ժամանակով |
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) | 11:00 – 15:05 |
Ներկայացվածը աշխատանքային սովորական ժամերն են: Որոշ բորսաներ կարող են ունենալ նախաշուկայական (pre-market) և հետշուկայական (after hours) ժամեր։ Կարևոր է հաշվի առնել նաև տվյալ բորսայի երկրի տոնական օրերը։ Մանրամասն տեղեկությունները հասանելի են տվյալ բորսայի պաշտոնական կայքում:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով
Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store ից և Google Play ից։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ռիսկերի հանդուրժողականությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ:
Վերջին թարմացումը՝ 14.11.2024 12:13