Որպես ներդրող՝ շուկայի հիմնական իրադարձությունների մասին իրազեկված լինելը կարևոր է տեղեկացված որոշումներ կայացնելու համար: Այս հոդվածում մենք կքննարկենք ամենատարածված հաշվետվություններն ու հայտարարությունները, որոնց ներդրողները հետևում են իրենց որոշումների կայացմանն օգնելու համար:
Հիմնական հաշվետվություններ և հայտարարություններ
1.Շահույթի մասին հաշվետվություններ | Սրանց բորսաներում ցուցակված ընկերությունների կողմից հրապարակվող եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններ են, որոնք մանրամասնում են նրանց ֆինանսական արդյունքները, ներառյալ եկամուտը, շահույթը և այլ հիմնական ցուցանիշները:
- Ինչու են դրանք կարևոր | Շահույթի մասին հաշվետվությունները պատկերացում են տալիս ընկերության առողջության և աճի հետագծի մասին՝ ազդելով ներդրողների տրամադրությունների և բաժնետոմսերի գների վրա:
2.Տնտեսական տվյալների հրապարակումներ | Խոսքը պետական մարմինների և այլ կազմակերպությունների կողմից տրվող կանոնավոր հաշվետվությունների մասին է, որոնք ներկայացնում են հիմնական տնտեսական ցուցանիշները, ինչպես օրինակ՝ ՀՆԱ-ի աճը, գնաճի տեմպերը, զբաղվածության ցուցանիշները, սպառողների վստահության ինդեքսը և այլն:
- Ինչու են դրանք կարևոր | Տնտեսական տվյալները պատկերացում են տալիս տնտեսության ընդհանուր առողջության մասին, ինչը կարող է էականորեն ազդել արժեթղթերի շուկայի և տարբեր ոլորտների վրա:
3.Կենտրոնական բանկերի հայտարարություններ | Խոսքը Կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության որոշումների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունների մասին է, ինչպես օրինակ՝ տոկոսադրույքի փոփոխությունները և տնտեսության վրա ազդելուն ուղղված այլ միջոցները:
- Ինչու են դրանք կարևոր | Կենտրոնական բանկերի գործողությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ շուկայի տրամադրությունների, տոկոսադրույքների, արժույթի արժեքների և ընդհանուր տնտեսական պայմանների վրա:
4.Ընկերության մամուլի հաղորդագրություններ | Սրանք ընկերությունների կողմից արված պաշտոնապես հրապարակվող տեղեկություններ են պարունակում նոր ապրանքների, ծառայությունների, միաձուլումների և ձեռքբերումների, գործընկերությունների, ղեկավարության փոփոխությունների կամ այլ նշանակալի զարգացումների վերաբերյալ:
- Ինչու են դրանք կարևոր | Ընկերության մամուլի հաղորդագրությունները կարող են արժեքավոր պատկերացումներ տալ ընկերության ռազմավարական ուղղության, աճի հեռանկարների և հնարավոր ռիսկերի վերաբերյալ:
5.Վարկանիշներ և հաշվետվություններ | Սրանք միջազգային վարկանշային գործակալությունների կողմից տրվող վարկանիշներն ու հրապարակվող հաշվետվություններն են:
- Ինչու են դրանք կարևոր | Վարկանշային գործակալությունների կողմից տրվող վարկանիշներն ու հրապարակվող հաշվետվությունները կարող են ազդել ներդրողների տրամադրությունների և բաժնետոմսերի գների վրա, թեև կարևոր է իրականացնել Ձեր սեփական հետազոտությունը և չհիմնվել միայն նրանց կարծիքների վրա:
Լրացուցիչ կետեր, որոնք պետք է հաշվի առնել
- Ոլորտային նորություններ և իրադարձություններ | Հետևեք այն նորություններին և իրադարձություններին, որոնք վերաբերում են այն ոլորտներին, որոնցում ներդրումներ եք կատարում: Սա կարող է ներառել կարգավորող մարմինների կողմից հայտարարվող փոփոխություններ, տեխնոլոգիական առաջընթացներ կամ սպառողների վարքագծի փոփոխություններ: Չգիտե՞ք, թե ինչպես հետևել շուկայի նորություններին: Կարդացեք մեր հոդվածը այստեղ:
- Աշխարհաքաղաքական զարգացումներ | Համաշխարհային իրադարձությունները և քաղաքական զարգացումները կարող են ազդել նաև արժեթղթերի շուկայի վրա: Հետևեք միջազգային նորություններին և դրանց ազդեցությանը Ձեր ներդրումների վրա:
Սրանք ներդրողների ամենատարածված հաշվետվություններն ու հայտարարություններն են, որոնց հետևում են ներդրողները: Դրանք հատկապես օգտակար են ակտիվ ներդրողների համար, ովքեր հաճախ են գնում և վաճառում արժեթղթեր (բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF և այլն): Եթե դուք ավելի պասիվ ներդրող եք, կարող եք դիտարկել այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս ներդրումներ կատարել՝ առանց նորություններին անընդհատ հետևելու, ինչպես օրինակ՝ ETF-ները (կառավարվում են մասնագետների կողմից), հայկական բանկերի պարտատոմսեր (երաշխավորվում են Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից) կամ հայկական պետական պարտատոմսերը, որոնք ցածր ռիսկային գործիքներ են:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ: